Գեղեցիկ հայերըԱՄՆ 2004, 69min.
Սց./ռեժ./մոնտ.` Թամար Սալիբյան, օպեր.` Թամար Սալիբյան, Լ.Ռասել, երաժշտ.` Կոմիտաս, հնչ.` Ջ.Սամերբ, Հ.Սալիբյան:
Կիսով չափ ուղեգրության, կիսով չափ ընտանեկան պատմության եւ մասամբ հարցազրույցների միջոցով այս ֆիլմը մշակույթի, հիշողության ու ազգային պատկանելության մասին է` մի ամերիկահայի տեսանկյունից, 21-րդ դարում: | Սալիբյան, Թամար Թամար Սալիբյան
Ծնվել է Այովա Սիթիում (Այովա), երաժիշտ Հովհաննես Սալիբյանի եւ կինոլրագրող Թալին Ոսկերիչյանի ընտանիքում: Հայ մեծ գրող Հակոբ Օշականի ծոռնուհին է: 2004-ին ավարտել է Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտի (Վալենսիա) կինոյի եւ տեսարվեստի բաժինը: Աշխատում է Լոս Անջելեսում` կինոյի եւ հեռուստատեսության արդյունաբերության մեջ:
Ֆիլմոգրաֆիա
Ալիս (ռեմիքս) (2002), Կենտրոնական զբոսայգի, հունիս, 2000 (2002), Տուն (2002), Անահիտը եւ Սոնան (2003):
|