VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ճամփեզրին

Հայաստան
2004, 18min.

Սց.` Արեգ Ազատյան, ռեժ.` Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան, օպեր.` Ռ. Գասպարյան, կոմպոզ.` Գ. Գաբրիելյան, հնչ.` Ա. Սահակյան, մոնտ.` Նարինե Մկրտչյան, Արեգ Ազատյան:
Դերերում. Ռ. Ջրբաշյան, Մ. Ջանիբեկյան, Հ. Պողոսյան, Ս. Թովմասյան, Է. Սողոմոնյան:

1992 թ., Ղարաբաղ: Ռազմական ավտոշարասյունը ռմբակոծվող տարածքներից էվակուացնում է խաղաղ բնակչությանը: Զինվորականները նկատում են ճամփեզրին« կիսավեր տան առջեւ նստած մի ծերուկի, որը ոչ մի կերպ չի համաձայնում լքել իր տունը...

Մկրտչյան, Նարինե

Նարինե Մկրտչյան (ծն. 1960, Երեւան)

Ազատյան, Արսեն

Արսեն Ազատյան (ծն. 1959, Երեւան)








Ավարտել են Երեւանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը: 1981-86 թթ. աշխատել են "Հայֆիլմ" կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, 1987-ից` որպես բեմադրող ռեժիսոր եւ սցենարիստ:
1990 թ. հիմնադրել են "ԱՅՍՕՐ", հետագայում` "ԱՅՍՕՐ-ՊԼՅՈՒՍ" ֆիլմարտադրությունը, որտեղ նկարահանել են երկու լիամետրաժ և մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների, ինչպիսիք են` Բեռլինի (հատուկ հիշատակություն), Մոսկվայի, Մոնրեալի, Ռոտերդամի (հատուկ մրցանակ), Եկատերինբուրգի (հատուկ մրցանակ), Նիոնի (հատուկ հիշատակություն), Էդինբուրգի, Տաորմինայի, Ռիգայի, Օդենսի, Ռոշդի և այլ փառատոներ, ստացել են մրցանակներ և լայն արձագանք մամուլում:

Ֆիլմոգրաֆիա
Նատյուրմորտ (1981), Ինքնադիմանկար (1981), Ծովացուլ (1984), Անակնկալ (1986), Սեւ խոռոչներ (1989), Պահապան հրեշտակ (1990), Բոբո (1991), Ռադիո Երեւան (1992), Սուրբ Ծնունդ (2002), Սուսերով պարը (2002), Ճամփեզրին (2004):


ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema USA Embassy The European Cultural Foundation