ԻտալացինՌուսաստան 2005, 90min.
Սց.` Անդրեյ Ռոմանով, ռեժ.` Անդրեյ Կրավչուկ, օպեր.` Ալեքսանդր Բուրով, կոմպոզ.` Ալեքսանդր Կնեյֆել, նկ.` Ալեքսանդր Սվետոզարով, մոնտ.` Տամարա Լիպարտիա, հնչ.` Ալիաքպեր Հասանզադե, պրոդ.` Անդրեյ Զերցալով:
Դերերում. Կոլյա Սպիրիդոնով, Դենիս Մոիսեենկո, Սաշա Սիրոտկին, Անդրեյ Ելիզարով, Վլադիմիր Շիպով, Պոլինա Վորոբյովա, Օլգա Շուվալովա, Դիմա Զեմլիյանկո, Մարիա Կուզնեցովա:
6-ամյա Վանյան պիտի ինքն իրեն պաշտպանի իտալացիների ընտանիքի որդեգիրը դառնալուց. այդ որոշումն ընդունվել է հակառակ մոր ցանկության, որը թողել է նրան ծննդատանը: Երեխաների աշխարհը տիեզերք է իր սեփական օրենքներով, մի թագավորություն, ուր երբեմն սիրտն է ամեն ինչ թելադրում, ոչ թե խելքը: Վանյան որոշում է գտնել մորը: Նա բախվում է խորհրդավոր ու վտանգավներով լի մեծ աշխարհի հետ: | Կրավչուկ, Անդրեյ Անդրեյ Կրավչուկ (ծն. 1962, Լենինգրադ)
Մաթեմատիկոսի եւ ինժեներ - մեխանիկի կրթություն է ստացել Լենինգրադում: 1997-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կինոինստիտուտը: Աշխատում է նաեւ որպես հեռուստատեսային ռեժիսոր:
Ֆիլմոգրաֆիա
Ինդոնեզիա, սեր իմ (1992, կ/մ.), Ցոլքեր եւ ստվերներ, (1993, կ/մ.), Երեկո եւ առավոտ (1996, կ/մ.), Մառլեն Սպինդլեր (1999, կ/մ. վավեր.), Սուրբ ծննդյան միստերիա (2000), Սեմյոն Արանովիչ. վերջին կադրը (2002 կ/մ. վավեր.), Իլյա Ավերբախ. հակադարձ հայացք (2003, կ/մ. վավեր.):
|