VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Իսկ կյանքը շարունակվում է

Իրան
1991, 95min.

Սց./ռեժ.` Աբաս Քիառոստամի, օպեր.` Հոմայուն Փայվար, մոնտ.` Աբաս Քիառոստամի, Չանգիզ Սայադ, պրոդ.` Ալի Ռեզա Զարրին:
Դերերում. Ֆարհադ Խերադմանդ, Բուբա Բայուր, Հոսինե Ռիֆահի, Ֆերհենդե Ֆեյդի, Մահրեմ Ֆեյդի, Բահրովզ Այդինի, Զիյա Բաբայի, Մեհամեդ Հասիներուհի, Հոսինե Խադեմ, Մասումա Բերուանա, Մոհամեդ Ռեդա Բերուանա, Չահրբանով Չեֆահի:

Սա Քիառոստամիի եռերգության երկրորդ կինոնկարն է: Առաջին ֆիլմում («Որտե՞ղ է ընկերոջս տունը») մանչուկը փնտրում էր դասընկերոջ տունը, որպեսզի նրան վերադարձներ տետրը` ուսուցչի զայրույթից փրկելու համար: Իսկ վավերագրության պատրանք ստեղծող այս ֆիլմում ռեժիսորը 1990-ի ավերիչ երկրաշարժից հետո փորձում է գտնել երկու տղաներին: Գրավիչ որոնումներն ընդմիջվում են փիլիսոփայական եւ կատակերգական դրվագներով:

Քիառոստամի, Աբաս

Աբաս Քիառոստամի (ծն. 1940, Թեհրան)
1960-68 թթ. սկսել է աշխատել կինոյում`որպես կինոյի տիտրերի նկարիչ, նկարահանել է գովազդային հոլովակներ: 1969-ին ընկերոջ հետ հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը (Քանոն), որտեղ տարիների ընթացքում ստեղծվել են մեծ քանակությամբ բարձրարժեք իրանական ֆիլմեր այնպիսի ռեժիսորների կողմից, ինչպիսիք են Ա. Նադերին, Բ. Բեյզային, Դ. Մեհրջուին, Է. Ֆորոզեշին, Ջ. Փանահին, Սոբրա Շ. Սալեսը: Մինչև 1970-ը Քիառոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա` անցել է լիամետրաժ ֆիլմերի: Նա գերադասում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում: 80-ականների վերջին միջազգային ճանաչման է արժանացել: 1989-ին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ՙԲրոնզե ընձառյուծ՚ մրցանակին, 1992-ին` Կաննի փառատոնի ՙՌոսելլինի՚ մրցանակին: 1997-ին ՙԲալի համը՚ ֆիլմին շնորհվել է Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚, ՙՔամին մեզ կտանի՚ ֆիլմը 1999-ին ստացել է Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը: 1997-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն նրան արժանացրել է ՙՖելինիի՚ մեդալի:

Ֆիլմոգրաֆիա
Հաց եւ ծառուղի (1970), Ընդմիջում (1972), Կենսափորձը (1973), Ճանապարհորդը (1973), Ես էլ կարող եմ (1975), Մի խնդրի երկու լուծում (1975), Գույները (1976), Հարսանեկան կոստյում (1976), Զեկույցը (1977), Հարգանքի տուրք ուսուցիչներին (1977), Ինչպե±ս օգտագործել մեր ազատ ժամանակը (1977), Լուծում համար մեկ (1998), Առաջին դեպք, երկրորդ դեպք (1079), Բերանի խոռոչի հիգիենա (1980), Կանոնավորապես կամ անկանոն (1981), Երգչախումբը (1982), Համաքաղաքացի (1983), Ատամնացավ (1983), Առաջին դասարանցիներ (1984), Բանալին (1987), Տնային աշխատանք (1989), Ուղեւորությունը (1994), Ձիթենիների միջով (1994), Բալի համը (1997), Ուռենի եւ քամի (1999), Բոսոր ոսկի (2003), Հինգ ձոն Օձուին (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation