VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

4

Ռուսաստան
2004, 126min.

Սց.` Վլադիմիր Սորոկին, ռեժ.` Իլյա Խրժանովսկի, օպեր.` Ալիշեր Խամիդխոջաեւ, Ալեքսանդր Իլխովսկի, Շանդոր Բերկեշի, նկ.` Շավկաթ Աբդուսալամով, մոնտ.` Իգոր Մալախով, հնչ.` Կիրիլ Վասիլենկո, պրոդ.` Ելենա Յացուրա:
Դերերում. Մարիա Վովչենկո, Իրինա Վովչենկո, Սվետլանա Վովչենկո, Սերգեյ Շնուրով, Յուրի Լագուտա, Կոնստանտին Մուրզենկո, Ալեքսեյ Խվոստենկո:

Ֆիլմը կազմված է Մոսկվայի եւ ընդհանրապես Ռուսաստանի ապրելակերպը պատկերող դրվագներից, որոնք իրենց անհեթեթությամբ նույնքան իրական են, որքան` աներեւակայելի: Երեք հերոսները հանդիպում են ինչ-որ բարում: Այս մարդկանց զրույցից թե' հետաքրքրական, թե' առօրյա մանրամասներ են պարզվում նրանց կյանքի մասին: Բայց արդյո±ք ամեն ինչ ճիշտ են ասում: Միայն հետո, երբ նրանք բաժանվում են, նորանոր ակնարկներ են երեւան գալիս այս անծանոթների մասին: Ֆիլմը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ռուսաստանի սոցիալական ու քաղաքական փոփոխությունները` ներկայացնելով գյուղն ու ներկայիս քաղաքը, որտեղ ամեն ոք իր գլուխն է պահում:

Մրցանակներ
«Վագր» մրցանակ, Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, 2005:

Խրժանովսկի, Իլյա

Իլյա Խրժանովսկի (ծն. 1975, Մոսկվա)
Մեկ տարի է անցկացրել Բոննի գեղարվեստի ակադեմիայում, ապա` 1998-ին ավարտել Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը: Բեմադրել է թատերական ներկայացումներ եւ Արտյոմ Միխալկովի հետ` մի կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: «4»-ը նրա առաջին լիամետրաժ կինոնկարն է:

Ֆիլմոգրաֆիա
Կանգառ (1998, կ/մ., համառեժ.):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation