Y.U.L.Բելգիա 2003, 12min.
Սց./ռեժ./օպեր. Կոմս Շահբազյան, հնչ. Է.Լոնս, Է.Նուազո, մոնտ. Ժ.Կոնտրյո:
Դերակատար` Ա.Պերես:
Քառասունին մոտ մի մարդ աշխատում է հյուրանոցում` որպես հավաքարար: Նրա աշխատանքի միապաղաղությունը խախտվում է օրերից մի օր, երբ նա մաքրում էր հերթական համարը... | Շահբազյան, Կոմս Կոմս Շահբազյան (ծն. 1972, Բեյրութ)
1998-ին Բրյուսելում միջազգային առևտուր է ուսանել, 2001-ին` Փարիզում ավարտել Ֆրանսիական կինոյի ազատ դպրոցը` ռեժիսորի ասիստենտի վկայականով: 1995-1999 թթ. ԱՄՆ-ում և Բելգիայում մասնակցել է կինոյի և թատրոնի, կրկեսի տեխնիկայի, ակրոբատիկայի, մնջախաղի և լուսանկարչության դասընթացների: 2002-ին իր սցենարներով, որպես ռեժիսոր և օպերատոր, նկարահանել է չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք ցուցադրվել են մի շարք փառատոներում:
Ֆիլմացանկ
Շարունակելի (2001), Անվերնագիր (2002), Y. U. L. (2002), Այստեղ` ներքևում (2010):
|