Նավարկելով տունԻտալիա 2001, 88min.
Սց./ռեժ. Վինչենցո Մարրա, օպեր. Լ.Չիվա, մոնտ. Լ.Բենեդետտի, նկ. Ռ.Դե Անջելիս, երաժշտ. Ա.Գուերրա, պրոդ. Ջ.Արկոպինտո, Ա.Պագանի:
Դերերում` Ա.Ս.Դ՚Անտուոնո, Ջ.Յակկարինո, Ս.Յակկարինո, Ռ.Պապա, Ա.Աբդելազիզ:
Դժվար է Սիցիլիայում բնակվող նեապոլցի ձկնորսների կյանքը: Որսը մեծացնելու նպատակով նավապետ Սալվատորեն իր ձկնորսներին ուղարկում է աֆրիկյան տիրապետության տակ գտնվող ջրերը՝ վտանգի ենթարկելով նրանց կյանքը, այնպես որ ձկնորսները ստիպված վերադառնում են հայրենի Ֆլեգրեա՝ Նեապոլի մոտ: Նրանք ցանկանում են ամեն ինչ նորից սկսել:
Փառատոներ եւ մրցանակներ. Վենետիկ, 2001 (քննադատների շաբաթվա լավագույն մրցանակ), Մոստրա դե Վալենսիա, 2001 (լավագույն ռեժիսոր), Սան Պաուլու (2001), Բուենոս Այրես (2002, լավագույն կինոնկար), Ռոտերդամ, 2002, Կառլովի Վարի, 2002, Փալմ Սփրինգզ, 2002, Վանքուվեր, 2002: | Մարրա, Վինչենցո Վինչենցո Մարրա (ծն. 1972, Նեապոլ)
Ուսանելով իրավաբանություն՝՝ սկսել է աշխատել որպես սպորտային լուսանկարիչ: 1996-ից աշխատում է կինոյում՝ նկարահանելով երկու կարճամետրաժ կինոնկար` սեփական սցենարով, բեմադրությամբ եւ արտադրությամբ: Արժանացել է «Սոլինաս» կրթաթոշակին՝ «Օր օրվա համար» սցենարի համար: Մարկո Բեկիսի «Օլիմպոս» գարաժ» (1998) ֆիլմի ռեժիսորի ասիստենտն է:
Ֆիլմոգրաֆիա
Մեկ վարդ, խնդրեմ (1998), Ձեռնադրում (1998), E.A.M � Օտարներն ամբոխի մեջ (2001), Երկրի քամին (2004).
|