Սուրամի բերդի լեգենդըՎրաստան 1985, 88min.
Ռեժ. Ս.Փարաջանով, սց. Վ.Գիգաշվիլի, Դ.Աբաշիձե, օպեր. Յու.Կլիմենկո, կոմպոզ. Ջ.Կախիձե, նկ. Ա.Ջանշիեւ:
Դերերում՝ Դ.Աբաշիձե, Զ.Ղիփշիձե, Դ.Ալիբեգաշվիլի, Լ.Ուջանեյշվիլի, Վ.Անջափարիձե, Ս.Ճիաուրելի:
Հին վրացական լեգենդի փարաջանովյան մշակումը պատմում է, թե ինչպես է երիտասարդ Զուրաբն իրեն զոհաբերում, որպեսզի ամրոցը կանգուն լինի: | Փարաջանով, Սերգեյ Սերգեյ Փարաջանով (1924-1990)
Ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: 1932-42-ը սովորել է Թբիլիսիի #42 միջնակարգ դպրոցում: Ընդունվել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, բայց կես տարի սովորելուց հետո թողել է այն:
Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում՝ ջութակի եւ վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում:
1945-ին ընդունվել է Համամիութենական կինոինստիտուտ (ՎԳԻԿ) Իգոր Սավչենկոյի արվեստանոցը: 1947-ին ձերբակալվել է Թբլիսիում Ն.Միկավայի գործով եւ 7 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: 1948-49թթ. աշխատել է իր վարպետի «Երրորդ հարված» եւ «Տարաս Շեւչենկո» ֆիլմերում: 1950-ին ամուսնացել է Մոսկվայում Նիգյար Քյարիմովայի հետ, որին 1951-ին բարեկամները դաժանաբար սպանել են դավանափոխության համար:
1951-ին պաշտպանում է դիպլոմային կարճամետրաժ ֆիլմը՝ «Անդրիեշ»-ը (հայտնի է նաեւ որպես «Մոլդավական մեղեդիներ»), եւ աշխատանքի անցնում Կիեւի կինոստուդիայում: 1955-ին այս ֆիլմի սյուժեով նկարահանում է իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը (Յա.Բազելյանի հետ): Նույն թվին ամուսնանում է 17-ամյա Սվետլանա Շչերբատյուկի հետ:
1957-58-ին նկարահանում է երեք վավերագրական ֆիլմ Կիեւի փաստա - վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1958-ին ծնվում է միակ զավակը՝ Սուրենը: Նույն թվին նկարահանում է «Առաջին տղան» լիամետրաժը, 1961-ին՝ «Ուկրաինական ռապսոդիան», 1962-ին՝ «Ծաղիկը քարի վրա»: Նույն թվին ձեւակերպում է ամուսնալուծությունը Շչերբատյուկի հետ:
|