Սիրով` ԼիլյաՌուսաստան 2002, 96min.
Ռեժ. Լարիսա Սադիլովա, սց. Լ.Սադիլովա, Գ.Սիդորով, օպեր. Ա.Պետրիգա, նկ. Օ.Ուխով, հնչ. Կ.Վասիլենկո, մոնտ. Ե.Դանշինա, պրոդ. Գ.Սիդորով:
Դերերում` Մ.Զուբանովա, Վ.Ուրալսկի, Վ.Բերեզուցկայա, Գ.Ստոյանովա, Ռ.Կուբաեւա, Տ.Բիստրիցկայա, Գ.Սիդորով, Մ.Իբրահիմբեկով, Ի.Նեուպոկոեւ:
Լիրիկական տրագիկոմեդիա, որ միավորում է կյանքի սարսափը եւ կոմիզմը: Սա պատմություն է թռչնաֆաբրիկայում աշխատող միամիտ, սիրառատ աղջկա մասին, որը շարունակ սիրահարվում է, բայց «ամենաանհամապատասխան» տղամարդկանց: Լիլյան ասես այս աշխարհից չէ, եւ այն իրավիճակներում, ուր նա հայտնվում է, նույնքան զավեշտ կա, որքան թախիծ: | Սադիլովա, Լարիսա Լարիսա Սադիլովա (ծն. Բրյանսկ)
Ռեժիսոր, դերասանուհի: Ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) դերասանական ֆակուլտետը: Առաջին դերը կինոյում խաղացել է Ս.Գերասիմովի «Լեւ Տոլստոյ» ֆիլմում, ինչպես նաեւ մի շարք այլ ֆիլմերում:
Ֆիլմոգրաֆիա
Ծնունդդ շնորհավոր (1998):
|