Աստղերի լռությունըՀայաստան 2003, 34min.
Սց. Գագիկ Ստեփանյան, Ա.Դեմիրճյան, ռեժ. Գ.Ստեփանյան, օպեր. Ա.Խաչատչյան, հնչ./մոնտ. Ս.Ստեփանյան:
Մեր օրերում դրամատիկ վիճակում հայտնված աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունու դիմանկարը: | Ստեփանյան, Գագիկ Գագիկ Ստեփանյան (ծն. 1947)
Կինոռեժիսոր և սցենարիստ: Կինոյում է 1966-ից: 1981-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինտիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը: Աշխատում է ՙՀայկ՚ ստուդիայում, նկարահանել է շուրջ 40 վավերագրական ֆիլմ: Դասավանդում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի կուրսի ղեկավար է, դոցենտ:
Ֆիլմացանկ
Հովսեփ Օրբելի (1981), Այս տունը (1982), Լեռների միջով (1983), Երկրորդ կյանք (1984), Մեր հացը (1985), Հենրիկ Մալյան (1986), Դաս (1987), Աստղերն առաստաղին (1988), Բարև, մնաս բարով (1988), Ժողովրդի ընտրյալը (1989), Ընտրություն (1992), Թռիչքներ դեպի պատերազմ (1992), Մեր տղերքը (1994), Ներկայություն (1997), Բերձոր (1998), Մեր Կոմանդոսը (2000), Դռները բացեք, գարուն է գալիս (2002), Աստղերի լռությունը (2003), Մեր Ջոնը (2005), Արենի (2005), Թիթեռներ Արարատի փեշերին (2006), Մենախոսություն` երգչախմբով և առանց երգչախմբի (2007), Անձրևից հետո, անձրևից առաջ (2008), Ի շրջանս յուր (2010), Կոնստանտին Օրբելյան. հոբելյանական հանդիպումներ (2010)
|