Բանական կյանքի նշաններՀայաստան 2002, 8min.
Սց./ռեժ./մոնտ. Ռոբերտ Սահակյանց, հնչ. Դ.Սահակյանց:
«Հետազոտողը» մանրադիտակով հետեւում է ծանոթ մոլորակի անհեթեթ կյանքին, քանի դեռ այնտեղից թռչող տիեզերանավը չի ջախջախում նրա գանգը: Այնտեղ, սավառնելով անկենդան ուղեղի շուրջ, տիեզերագնացը բանական կյանքի նշաններ չի հայտնաբերում... | Սահակյանց, Ռոբերտ Ռոբերտ Սահակյանց (ծն. 1950)
Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1970-ին սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես մուլտիպլիկատոր, ապա՝ որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ եւ ռեժիսոր: «Հայֆիլմի» մուլտիպլիկացիայի բաժնի գեղարվեստական ղեկավարն է: 33 անիմացիոն ֆիլմի եւ 100-ից ավելի միկրոֆիլմի (30 վրկ. - 3 րոպե) հեղինակ:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Լիլիթ (1972), Աղվեսագիրք (1975), Որսորդները (1977), Անբան աղվեսը (1976), Կիկոսը (1979), Ձախորդ Փանոսը (1980), Քաջ Նազար (1980), Մորու գույնի երեք կապույտ, կապույտ լճակ (1981), Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ (1984) Խոսող ձուկը (1983), Բարեկենդանը (1985), Դաս ( 1987), Սեղմակոճակ (1989), Քեզ, Հայաստան (1990), Ամեն ինչ լավ է (1991), Կացինը (1994), Բանական կյանքի նշաններ (2002):
|