VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սուրբ Մարադոնա

Իտալիա
2001, 96min.

Սց./ռեժ. Մարկո Պոնտի, օպեր. Մ.Մոնտարսի, նկ. Ա.Ռոսսո, երաժշտ. Motel Connection, մոնտ. Ու.Ֆազանո, պրոդ. Ռ.Բուտտաֆարո:
Դերերում` Ս. Ակկորսի, Ա.Կապրիոլի, Լ.Դե Ռիենցո, Մ.Թեյդ:

Անդրեան 27-ամյա համալսարանավարտ տղամարդ է: Նա լի է հույսերով, սակայն կյանքը փոխելու հեռանկարներ չկան: Ունի երկու լավ ընկեր` Բարթը, որի հետ բնակարան է վարձում եւ Լուչիան: Անդրեայի կյանքը նորմալ է ընթանում մինչեւ Դոլորեսի հետ հանդիպումը: Կրքոտ հարաբերությունները Անդրեային բերում են այն համոզմունքին, թե կարելի է փոխել կյանքը: Նա գիտակցում է, որ կարող է հասուն դառնալ` չկորցնելով իր պատանեկան կենսասիրությունը:

Փառատոներ եւ մրցանակներ.
«Դոնատելլոյի Դավիթ» (2002, լավագույն դեբյուտանտ, լավագույն երկրորդ պլանի դերասան), Մար դել Պլատա (2002, ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակ), Ռոտերդամի միջազգային կինոփառատոն (2002), Չիկագոյի միջազգային կինոփառատոն (2002), Բեռլինալե (2003):

Պոնտի, Մարկո

Մարկո Պոնտի (ծն. 1967, Տուրին)
Ուսանել է ժամանակակից գրականություն, աշխատել է Տուրինի համալսարանում որպես ասիստենտ սեմիոտիկայի գծով:

Ֆիլմոգրաֆիա
Երթ ու դարձ(2004):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation