Երգեր երկրորդ հարկիցՇվեդիա 2000, 98min.
Ռեժ./մոնտ. Ռոյ Անդերսոն, պրոդ. Ռ.Անդերսոն, Լ.Ալվերթ, օպեր. Ի.Բորբաս, Ռ.Կոմարեկ, հնչ. Յ.Ալվերմարկ, կոմպ. Բ.Անդերսոն:
Դերերում` Լ.Նորդ, Ս.Լարսոն, Բ.Ս.Վ.Կառլսոն, Թ.Ֆալսթրյոմ, Ս.Անդերսոն, Ռ.Նունյես:
Ֆիլմ-բանաստեղծություն՝ ներշնչված Սեսար Վալյեխոյի պոեզիայից, կինոնկար մեր ունեցած սիրո կարիքի, մեր շփոթության, մեծության, փոքրության եւ ամենակարեւորը՝ մեր անօգտակարության մասին:
Կինոնկարը 2000 թ. Կաննի փառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին: | Անդերսոն, Ռոյ Ռոյ Անդերսոն (ծն. 1943, Գյոթեբորգ, Շվեդիա)
Ռեժիսոր, սցենարիստ, կինոարտադրող: Ուսանել է նախ` գրականություն, ապա՝ կինո: Թեեւ նրա առաջին կինոնկարը գլուխգործոց է համարվել, երկրորդը ձախողվել է, ուստիեւ Անդերսոնը սկսել է նկարահանել գովազդներ: Այսօր նա համարվում է գովազդների առաջատար ռեժիսոր Շվեդիայում:
Ֆիլմոգրաֆիա
Շվեդական սիրո պատմություն (1969), Գիլիապ (1973�1975), Ինչ-որ բան է պատահել (1987), Փառքի աշխարհ (1991):
|