VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Անուրջներ այլ տեղից. փնթփնթանի օրագիրը

Ֆրանսիա
2003, 16min.

 Ռեժ./օպեր. Լեւոն Մինասյան, սց. Է.Ման, Լ.Մինասյան, կոմպոզ./հնչ. Ժ.Նեոմե, մոնտ. Ս.Տյուրկյե, Ք.Մաֆր:
Դերերում` Էսթեր, Դիպ, Լեւոն, Յուբեր:

Հերոսը լավ տղա է, բայց` իսկական գլխացավանք: Հոգնել է իր նշանածից ու Փարիզից եւ կարծում է, թե կյանքը թողնելով՝ իր երազանքը կկատարվի: Մինչդեռ իրականում չես կարող ինքդ քեզնից փախչել:

Մինասյան, Լեւոն

Լևոն Մինասյան (ծն. 1964, Գյումրի)
Թատերական կրթությունն ստացել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Դերասան է աշխատել Գյումրու ՙԱռասպել՚ և Վարդան Աճեմյանի անվան թատրոններում: Կինոկրթություն է ստացել Փարիզ 8-րդ համալսարանում: 1996-ին ստացել է իր մագիստրոսական դիպլոմը` գերազանցությամբ: Նկարահանել է ֆրանսիական պրոդյուսերական ընկերությունների թողարկած կարճամետրաժ ֆիլմեր:

Ֆիլմացանկ
Գարնան սկզբին (1997), Lux Aeterna & Terra Emota (1999), Անդրծովյան սիրահարները (2000), Ես սիրում եմ քո դեմքը (2001), Անուրջներ այլ տեղից. փնթփնթանի օրագիրը (2003), Դաշնամուրը (2011)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation