VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ճշմարտությունը "շչելպերի" մասին

Ռուսաստան
2003, 122min.

Ռեժ. Ալեքսեյ Մուրադով, սց. Լ.Պորոխնյա, Ա.Մուրադով, օպեր. Ռ.Ֆիլատով, նկ. Ե.Պատամոշնեւ, Վ.Լուկինով, կոմպոզ. Ա.Պանտիկին:
Դերերում. Կ. Տուկաեւ, Ա. Շլյամին, Լ. Օկունեւ:

Մտերիմ ընկերները հանդիպում են տարիներ անց: Նրանք շրջում են հարազատ քաղաքում, եւ յուրաքանչյուր հանդիպում մի-մի էջ է անցյալից: Իսկ նրանք չեն սիրում իրենց անցյալը: Ոչ իրականությունն է գեղեցիկ, ոչ շրջապատող աշխարհն է նրանց սիրում: Տղաներն ընկնում են տարբեր արկածների մեջ՝ մերթ ծիծաղելի, մերթ սարսափելի, եւ նրանց արարքները երբեմն անմիտ են, երբեմն՝ ազնիվ:

Մուրադով, Ալեքսեյ

Ալեքսեյ Մուրադով (ծն. 1963, Մոսկվա)
Ուսանել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում: Թատրոնում եւ ռուսական հեռուստատեսությունում աշխատելուց հետո նկարահանել է իր առաջին՝ «Օդապարուկը» ֆիլմը, որն արժանացել է 26 մրցանակի (այդ թվում՝ 2002-ին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին` որպես լավագույն դեբյուտ) եւ մասնակցել մոտ 50 միջազգային փառատոների: Մուրադովը Եվրոպական եւ Ռուսաստանի կինոակադե-
միաների անդամ է:

Ֆիլմոգրաֆիա

Օդապարուկը (2002)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation