VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հայր եւ որդի

Ռուսաստան
2003, 94min.

Ռեժ. Ալեքսանդր Սոկուրով, սց. Ս.Պոտեպալով, օպեր. Ա.Բուրով, նկ. Ն.Կոչերգինա, կոմպոզ. Ա.Սիգլե, հնչ. Ա.Մոշկով, մոնտ. Ս.Իվանով:
Դերերում` Ա.Շչետինին, Ա.Նեյմիշեւ, Ա.Ռազբաշ, Ֆ.Լավրով, Մ.Զասուխինա:

Մի փոքրիկ ընտանիք՝ հայր եւ որդի, ապրում են հին շենքի վերեւի հարկում: Հայրը չի պատկերացնում իր կյանքն առանց որդու, որդին էլ, իր հերթին, անկեղծ սիրով կապված է հորը: Նրանց սերը գրեթե առասպելական բնույթի է: Իրականում այդպես չի լինում, դա հեքիաթային իրավիճակ է: Ֆիլմը շարունակում է ռեժիսորի` ազգակցական կապերին նվիրված շարքը:

Մրցանակներ` Կանն (2003, ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակ):

Սոկուրով, Ալեքսանդր

Ալեքսանդր Սոկուրով (ծն. 1951, Պոդորվիխա, Իրկուտսկի մոտակայք)
Մեծացել է Լեհաստանում և Թուրքմենիայում: 1969 - 1975 թթ.՝ Գորկու համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելու տարիներին, աշխատել է հեռուստատեսությունում, միաժամանակ՝ հեռակայել Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում: Նրա դիպլոմային աշխատանքը և 1980 – 85 թթ. "Լենֆիլմում" նկարահանած ֆիլմերը մինչև 1986 թ. չեն ցուցադրվել: 1995-ին Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել:

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)

Մարիա Վոյնովայի ամառը (1975, վավեր.), Սոնատ Հիտլերի համար (1979, վավեր., կ/մ), Եղերերգ (1986, վավեր.), Իրիկնային զոհաբերություն (1987, վավեր., կ/մ.), Մարդու մենավոր ձայնը (1987), Մոսկովյան եղերերգ (1987, վավեր.), Եվ ոչինչ ավելին (1987, վավեր.), Ցավալի անզգայություն (1987), Մարիա (1988, վավեր.), Խավարման օրերը (1988), Պահիր և պահպանիր (1989), Խորհրդային եղերերգ (1989, վավեր.), Երկրորդ պարունակը (1990), Քարը (1992), Ցածրաձայն էջեր (1993), Հոգևոր ձայներ (1995, վավեր.), Արևելյան եղերերգ (1996, վավեր.), Յուբեր Ռոբեր. երջանիկ կյանք (1996, վավեր.), Մայր և որդի (1997), Հանգույց (1999, վավեր.), Մողոք (1999), Դոլչե (2000), Ճանապարհորդության եղերերգ (2001, վավեր.), Ցուլ (2001), Ռուսական տապան (2002), Հայր և որդի (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union USA Embassy The European Cultural Foundation