Գիշերը լուսավոր էՌուսաստան 2003, 95min.
Ռեժ. Ռոման Բալայան, սց. Ռ.Իբրահիմբեկով, Ռ.Բալայան, օպեր. Բ.Վերժբիցկի, նկ. Ս.Խոտիմսկի, կոմպոզ. Վ.Խրապաչեւ, պրոդ. Վ.Դոստալ:
Դերերում՝ Ա.Կուզիչեւ, Ա.Պանին, Օ.Սուտուլովա, Ի.Կուպչենկո, Վ.Գոստյուխին:
Գիշերը կարող է լուսավոր լինել անգամ կույրերի համար, եթե ինչ-որ մեկն դա շատ ցանկանա: Ֆիլմը պատմում է կույր խուլուհամրերի ինտերնատ-բուժարանի դրամատիկ առօրյայի մասին: Պատմության հիմքում երկու հերոսուհիների՝ տնօրենի — պրակտիկանտուհու բախումն է: | Բալայան, Ռոման Ռոման Բալայան (ծն. 1941, Ներքին Հորաթաղ, Լեռնային Ղարաբաղ)
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: 1969-ին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում:
Ֆիլմոգրաֆիա
Գողը (1969), Անատոլ Պետրիցկի (1970), Ռոմաշկինի էֆեկտը (1973), Կաշտանկա (1973), Մենավոր գայլը (1978), Թռիչքներ երազում և արթմնի (1983), Համբույր (1983), Պահպանիր ինձ, իմ թալիսման (1986), Մատնիչը (1987), Մցենսկի գավառի լեդի Մակբեթը (1989), Առաջին սեր (1995), Երկու լուսին, երեք արև (1998), Մի գիշեր Փարաջանովի թանգարանում (1998), Գիշերը լուսավոր է (2003), Դրախտի թռչունները (2008):
|