ՄյուռոնԼիբանան 2003, 90min.
Սց./ռեժ./օպեր. Նիկոլ Պեզճյան, կոմպոզ. Ե.Երկանյան, մոնտ. Ք.Հաննաուի:
Հայ եկեղեցում մյուռոնը (մեռոն) ավանդաբար պատրաստվում է յոթ տարին մեկ` ավելի քան քառասուն տեսակ յուղերից, արմատներից եւ բույսերից: Սրբազան յուղը տեւականորեն եփվում է եւ զտվում, մինչեւ փոխադրվում է հատուկ կաթսայի մեջ եւ քառասուն օր դրվում խորանի առջեւ: | Պեզճյան, Նիկոլ Նիկոլ Պեզճյան (ծն. 1955, Հալեպ, Սիրիա)
Մեծացել է Բեյրութում, ապա` տեղափոխվել ԱՄՆ, որտեղ համալրել է ուսումը` կինոարվեստ ուսանելով Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցում և Կալիֆորնիայի համալսարանում (Լոս Անջելես): Նկարահանել է խաղարկային, կարճամետրաժ, փորձարարական և վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը միջազգային մրցանակներ են վաստակել, և փառատոները շարունակում են նրա գործերը ցուցադրել: Վերջերս հիմնել է Think Plus սեփական կինոընկերությունը` մեդիա, հեռուստատեսային և կինոարտադրության համար: Այժմ աշխատում է մի քանի վավերագրական ֆիլմերի վրա:
Ֆիլմացանկ
Օջախ կարմենական (1982), Մոխրագույն ձիու ժամը (1984), Սիսեռ (1993), Ծիրանով լեցուն ճանապարհներ (2001), Մյուռոն (2003), Հայրենի հող (2008):
|