VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մեքսիկական դիպլոմատներ

Հայաստան
1931, 58min.

 Սց. Ե.Չուբար, ռեժ. Ա.Մարտիրոսյան, Լ.Քալանթար, օպեր. Գ.Բեկնազարյան (Գարոշ), նկ. Վ.Կոմարդենկով:
Դերերում` Հ.Խաչանյան, Ա.Ամիրբեկյան, Հր.Ներսիսյան, Մ.Լինեւիչ, Ա.Հասան-Ջալալյան, Ռ.Գրիգորյան, Լ.Դայրեջյան, Խ.Աբրահամյան, Ս.Քոչարյան, Գ.Չախիրյան:

Ֆիլմը պատմում է Երկու վարսավիրների արկածների մասին, որոնք, վարչապետի կարգադրությամբ, որոշ ժամանակ հանդես են գալիս արտասահմանյան դիվանագետների դերում:

Մարտիրոսյան, Ամասի

Ամասի Մարտիրոսյան (1897-1971)
Ծնվել է Երեւանում:
1916-ին ավարտել է Առեւտրական դպրոցը: 1918-1920-ը մասնակցել է Քաղաքացիական պատերազմին: 1925-ին ավարտել է Թիֆլիսի դերասանական դասընթացները: 1925-ից աշխատել է Հայկինոյում (հետագայում` «Հայֆիլմ» ստուդիա): Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում, ինչպես նաեւ նկարահանել է 15 վավերագրական ֆիլմ:

Ֆիլմոգրաֆիա
Կոլխոզային գարուն (1929), Միշտ պատրաստ (1930), Կիմը հերթապահ (1930), Մեքսիկական դիպլոմատներ (1931), Քրդեր- եզդիներ (1932), Գիքոր (1934), Սեւանի ձկնորսները (1938), Քաջ Նազար (1940), Կրակ անտառում (1941), Դուստրը (1942), Հասցեատիրոջ որոնումները (1955), 01-99 (1959):

Քալանթար, Լեւոն

Լեւոն Քալանթար (1891-1959)
Ծնվել է Թիֆլիսում:
1916-ին ավարտել է Պետերբուրգի Համալսարանի արեւելյան ֆակուլտետը: 1916-ից հանդես է եկել որպես դերասան եւ ռեժիսոր հայկական եւ վրացական թաթրոններում:1918-ին Ռուբեն Մամուլյանի հետ հիմնել է Թիֆլիսի Թատերական ստուդիան: Հիմնադրել է Թիֆլիսի հայկական թատրոնը, Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիրներից մեկն է: 1928-30-ը ղեկավարել է Բաքվի հայկական թատրոնը: 1930-31-ը եղել է "Հայֆիլմ" ստուդիայի տնօրենը:1931-35 - Երեւանի Գորկու անվ. թատրոնի տնօրենն էր: 1937- 43 եւ 1957-59 - ղեկավարել է Երեւանի Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնը:

Ֆիլմոգրաֆիա

Միշտ պատրաստ (1930), Մեքսիկական դիպլոմատներ (1931), Խորտակված վիշապները (1932), Հասմիկ (1935):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation