VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մարդուց վեր

Իտալիա
2001, 100min.

Սց./ռեժ. Պաոլո Սորրենտինո, օպեր. Պ.Մարի, նկ. Լ.Ֆիորիտո, կոմպոզ. Պ.Կատալանո, մոնտ. Ջ.Ֆրանկինի, պրոդ. Ն.Ջուլիանո:
Դերերում` Տ.Սերվիլլո, Ա.Ռենցի, Ն.Մաշա, Ն.Բրուսկետտա:

Անտոնիո Պիսապիան փոփ երգիչ է, հայտնի է որպես Տոնի: Նրանից մի քանի տարով երիտասարդ անվանակիցը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Նրանք բացարձակապես տարբեր խառնվածքներ ունեն. առաջինը ցինիկ է եւ եսակենտրոն գլուխգովան, մինչդեռ մյուսն ամաչկոտ է, խեղճ ու մռայլ: Մի օր նրանց ուղիները խաչվում են:

Փառատոներ եւ մրցանակներ.
Վենետիկի միջազգային կինոփառատոն (2001), Սան-Պաուլուի միջազգային կինոփառատոն (2001), Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոն (2002), Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն (2002):

Սորրենտինո, Պաոլո

Պաոլո Սորրենտինո (ծն. 1970, Նեապոլ)
Գրել է սցենարներ կինոյի եւ հեռուստատեսության համար: Արժանացել է «Սոլինաս» մրցանակի «Կրակի լեզվակները» (1997) ֆիլմի համար, իսկ 1998-ին որպես ռեժիսոր նկարահանել է «Սերը սահման չունի» կարճամետրաժը: «Մարդուց վեր» ֆիլմի սցենարը 1999-ին արժանացել է RAI-ի միջազգային մրցանակին: Նրա վերջին` «Սիրո հետեւանքները» ֆիլմը 2004-ին ներկայացված էր Կաննի փառատոնի մրցութային ծրագրում:

Ֆիլմոգրաֆիա
Դրախտ (1994), Սերը սահման չունի (1998), Երկար գիշեր (2001), Սիրո հետեւանքները (2004):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation