Սուրբ ծեսերի երկիրըՀայաստան 2002, 63min.
Սց./ռեժ. Էդգար Բաղդասարյան, պրոդ. Մ.Գեւորգյան, օպեր. Վ.Հակոբյան, կոմպոզ. Ա.Թորոսյան, մոնտ. Ռ.Սարիբեկյան:
Սուրբ ծեսերի երկիր. բանաստեղծական ուղեւորություն դեպի վաղ քրիստոնեական դարաշրջան։ Կինոնկարը հետեւում է քրիստոնեության ծննդին հոգեւոր մտասուզման միջոցով՝ Աթենքի նշանավոր Ակրոպոլիսից մինչեւ Հռոմեական կայսրության դյութիչ ավերակները, Կապադովկայի ավազեքարի եկեղեցիներից մինչեւ Մերձավոր Արեւելքի հնագույն տաճարները (Երուսաղեմ, Թուրքիա, Իրան եւ Հայաստան)։ | Բաղդասարյան, Էդգար Էդգար Բաղդասարյան (ծն. 1964)
1985-ին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Առաջին սիրողական ֆիլմը նկարահանել է 16 տարեկանում: 1988-ից աշխատանքի է անցել "Հայֆիլմ" և "Հայկ" կինոստուդիաներում որպես երկրորդ ռեժիսոր, իսկ հետագայում` ռեժիսոր: Էդգար Բաղդասարյանի ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Գյոթեբորգ, Մոնրեալի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի և այլ փառատոներում:
Ֆիլմացանկ
Խաղեր (1990), Հոսք (1997), Սուրբ ծեսերի երկիր (2001), Մարիամ (2005), Արարատից Սիոն (2009)
|