ԿիկոսՀայաստան 1931, 53min.
Սց. Պ.Բարխուդարյան, Մ.Դարբինյան, ռեժ. Պ.Բարխուդարյան, օպեր. Ա.Ստանկե, նկ. Ս.Թարյան:
Դերերում` Հ.Խաչանյան, Հր.Ներսիսյան, Ա.Ավետիսյան, Խ.Աբրահամյան, Ս.Քոչարյան, Ա.Աշիմովա, Ա.Պապյան, Ա.Մարտիրոսյան, Կ.Կոգամով, Վ.Իլյին, Մ.Գարագաշ:
Քաղաքացիական պատերազմի ժամանակ միամիտ գյուղացին պարբերաբար հայտնվում է մեկ այս, մեկ այն բանակում, բայց, ի վերջո, նախընտրում է Կարմիր բանակը: | Բարխուդարյան, Պատվական Պատվական Բարխուդարյան (1898-1948)
Ծնվել է Ջալալօղլիուն (այժմ` Ստեփանավան):
1917-19-ին կռվել է Թուրքական ռազմաճակատում: Ծառայել է Կարմիր բանակում: 1923-ին ավարտել է Թիֆլիսի դերասանական ստուդիան: 1923-27-ը աշխատել է որպես դերասան եւ ռեժիսորի ասիստենտ Վրաստանի Պետկինոյում: 1937-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացները:
Ֆիլմոգրաֆիա
Չար ոգի (1927), Ալ.Սպենդիարովի հուղարկավորությունը (1928), Հինգը` խնձորին (Քայլ առ քայլ, 1928), Տասնվեցերորդը (1928), Սեւ թեւի տակ (Ազդանշան ջրվեժի մոտ, (1930), Կիկոս (1931), Երկու գիշեր (1932), Քրդեր-եզդիներ (1932), Արեւի զավակը (Պոեմ բամբակի մասին, (1933), Լեռնային հեղեղ (Անխախտ բարեկամություն, (1939), Հայկական կինոհամերգ (1941), Գվարդիականի կինը (1943), Հայկական երկրորդ կինոհամերգ (1946):
|