ԺանոՀայաստան 2004, 100min.
Սց./ռեժ. Սուրեն Բաբայան, օպեր. Ա.Մովսիսյան, նկ. Վ.Սեդրակյան, հնչ. Լ.Կարապետյան, մոնտ. Ս.Ստեփանյան։
Դերերում` Ժ.-Պ.Նշանյան, Ա.Լարայ, Մ.Հովհաննիսյան։
Ֆիլմի հերոսը՝ Ժանոն, լուսանկարիչ է եւ օպերատոր: Ապրուստը վաստակում է հարսանիքներ ու թաղումներ նկարելով: Բայց դա ողբերգություն է արվեստագետի համար: Եւ նա որոշում է փոխել կյանքը՝ հայտարարելով իր վաղաժամ մահվան մասին... | Բաբայան, Սուրեն Սուրեն Բաբայան (ծն. 1950, Երեւան)
1972-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1974-1975-ին եղել է Երեւանի հեռուստաթատրոնի դերասան եւ ռեժիսոր։ 1980-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացը։
Ֆիլմոգրաֆիա
Չեզոք իրավիճակ (1978), Արարման ութերորդ օրը (1980), Սիրամարգի ճիչը (1982), Ֆրունզե Դովլաթյան (1986), Տասներեքերորդ առաքյալը (1987), Դեմքով դեպի պատը (1989), Արյուն (1990), Հետգրություն (1993), Գյումրի-ռեւյու (1996), Խենթ հրեշտակը (2000)։
|