VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Գրիլ պանդոկը

Գերմանիա
2003, 105min.

Ռեժ./սց. Անդրեաս Դրեսեն, օպեր. Մ.Համոն, երաժշտ. 17 Hippies, նկ. Ս.Հոփֆ, մոնտ. Ջ.Հաուշիլդ, պրոդ. Պ.Ռոմմել:
Դերերում` Ս.Քյուհներթ, Թ.Մերթեն, Ա.Փրալ, Գ.-Մ.Շմայդե:
Հերոսները՝ քառասունին մոտ երկու զույգ, վայրը` Օդերի Ֆրանկֆուրտ, թեեւ պարտադիր չէ: Հաղորդավար Քրիսը եւ նրա երկրորդ կին Քաթրինը միմյանց ասելիք չունեն՝ անկողնում կամ դրանից դուրս: Ուվեն` Քրիսի ընկերը, գիշեր-ցերեկ իր նրբերշիկի գործով է զբաղված եւ մոռացել է իր կին Էլենին եւ երեխաներին: Եվ ահա Էլենի եւ փոփոխության ծարավի Քրիսի միջեւ մտերմություն է սկսվում...

Մրցանակներ. Բեռլին (2002, «Արծաթե արջ» եւ Գլխավոր ժյուրիի մրցանակ), Գերմանական կինոյի արծաթե մրցանակ (2002), Չիկագո, (2002, «Արծաթե Հյուգո»` լավագույն ռեժիսուրայի եւ դերասանախմբի համար), Զագրեբ (2002, ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակ), Գենտ (2002, «Ռոբերտ Ուայզ» մրցանակ` լավագույն ռեժիսուրայի համար), Գերմանացի կինոքննադատների մրցանակ (2003, լավագույն խաղարկային կինոնկար), Բավարական կինոյի մրցանակ` լավագույն ռեժիսուրայի եւ դերակատարման համար:

Դրեզեն, Անդրեաս

Անդրեաս Դրեզեն (ծն. 1963, Գերա, Գերմանիա)
Հայտնի ռեժիսոր և սցենարիստ: 1979-ից սկսել է սիրողական ֆիլմեր նկարահանել: 1985-86 թթ. փորձաշրջան է անցել գեղարվեստական ֆիլմերի “ԴԵՖԱ” ստուդիայում, որտեղ ռեժիսոր Գյունթեր Ռայշի ասիստենտն է եղել: 1986-91-ին ռեժիսուրա է ուսանել Պոտսդամ-Բաբելսբերգի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում: 1990-92-ին Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է Գյունթեր Ռայշի վարպետության դասերին: 1992-ից սցենարիստ է եւ ռեժիսոր, 1998-ին դարձել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Նրա “Գրիլ” բարը” 2002-ին “Արծաթե արջի” է արժանացել Բեռլինի կինոփառատոնում: 2003-ին եղել է Բեռլինալեի ժյուրիի անդամ:

Ֆիլմացանկ
Փոքրիկ ծաղրածուն (1985), Ուրիշների քայլերը (1987), Միջատի կյանքից այն կողմ (1989), Ստամբուլ գնալը շատ հեշտ է (1991), Լուռ երկիրը (1992), Քրաուզեի պանդոկը (1993, հ/ֆ), Իմ անծանոթ ամուսինը (1994, հ/ֆ), Կկվի ձագը (1994, հ/ֆ), Պարոն Քրայնսի մյուս կյանքը (1994, հ/ֆ), Հայրենական պատմություններ. ցատկ դեպի երջանկություն (1995, հ/ֆ), Հայրենական պատմություններ. հին բարեկամները (1995, հ/ֆ), Ակամա բարեկամուհին. ատրակցիոն (1995, հ/ֆ), Ոստիկանական կանչ 110. փոխանակում (1997, հ/ֆ), Մաշկը փոխելով (1997, հ/ֆ), Գիշերային ուրվագծեր (1999), Կին ոստիկանը (2000, հ/ֆ) “Գրիլ բարը” (2002), Երբ մտորում եմ Գերմանիայի մասին. ՔԴՄ-ի պարոն Վիխմանը (2003), Վիլենբրոք (2005), Ամառը Բեռլինում (2005), Ամպ ինը (2008), Օղիով վիսկի (2009):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation