Բախտն առնետի պեսԲուլղարիա / Մակեդոնիա 2001, 75min.
Ռեժ. Իվան Պավլով, սց. Կ.Պավլով, օպեր. Ս.Գանեւա, կոմպոզ. Բ.Պետկով:
Դերերում` Ի.Խրիստով, Ս.Դուեզ, Խ.Գարբով, Ս.Յանչեւա, Վ.Տանեւ, Ա.Դոյնով, Ի.Ռադոեւ, Ի.Սավով, Վ.Նեդեսկա:
Սա կտրուկ, հեգնական, պարադոքսալ, տաքարյուն եւ քնքուշ պատմություն է մի խումբ ընկերների մասին, որոնք ապրում են ծովափնյա փոքրիկ քաղաքում: Նրանց ապրելաոճը մռայլ է, ուրախությունները՝ պարզ, սեռական կյանքը՝ գռեհիկ, պատկերացումները մարդկային արժանապատվության, ընկերության ու պարտականությունների մասին պարզունակ են ու սխալ: Ընթանալով փոքրիկ դավաճանությունների եւ «անմեղ» սպանությունների միջով` ֆիլմն օգնում է մեզ ջերմությամբ եւ կարեկցանքով հասկանալ ու ներել նրանց: Կամաց-կամաց մենք գիտակցում ենք, որ գուցե այս անհեթեթ, ունայն կյանքը մերն է: | Պավլով, Իվան Իվան Պավլով (ծն. 1947, Նովա Զագորա)
1978թ. ավարտել է Թատրոնի եւ կինոարվեստի ազգային ակադեմիայի հեռուստատեսության եւ կինոռեժիսուրայի բաժինը: 1993-ին հիմնել է «ACT�PIK» ֆիլմարտադրող ընկերությունը:
Ֆիլմոգրաֆիա
Համատարած հրաշք (1981), Սեւ եւ սպիտակ (1984), Զբոսնելով հրեշտակի հետ (1990), Թատրոն, իմ սեր (1994), Սկսենք զրոյից (1996):
|