Աստված ամեն օր մեզ շունչ է տալիսՌումինիա 2002, 93min.
Սց./ռեժ. Սինիսա Դրագին, օպեր. Ա.Սոլոմոն, հնչ. Ա.Սալամանյան, մոնտ. Ք.Իոնեսկու:
Դերերում` Դ.Կոնդուրակե, Ա.Ցիոնտեա, Հ.Մալաելե, Դ.Աստեալին, Վ.Դելակեզա, Ք.Տակոյ, Կ.Ունգուրեանու, Մ.Գորեա, Գ.Ալեքսանդրու, Ա.Բինդեա, Տ.Պոպա:
Նա, ով սպանում է կենդանիներին, ոչնչացնող է, իսկ ով մարդկանց է սպանում՝ մարդասպան: Դումիտրուն այդ երկուսը միասին է: Նա դուրս է եկել բանտից: Տուն գալիս դարձյալ սպանություն է գործում: Հետո իմանում է, որ կինը հղի է իր եղբորից: Եւս մի սպանություն ու ոչ վերջինը: Դումիտրուն դառնում է մոլի մարդասպան: Կյանքն անտանելի է: Երբ նա ուզում է վերջ տալ կյանքին, պարզվում է՝ չի կարող: Աստված ուրիշ ծրագրեր ունի, ուրիշ բան է նախապատրաստել նրա համար:
Փառատոներ. Կահիրե (2001, Ժյուրիի հատուկ մրցանակ` լավագույն ռեժիսուրայի համար), Ռոտերդամ (2002, «Վագր» մրցանակ), Ալբա, Իտալիա (2002, լավագույն ռեժիսուրայի համար): | Դրագին, Սինիսա (ծն. 1960, Կուլա, Հարավսլավիա)
1984-ին ավարտել է Սուբոտիկայի (Հարավսլավիա) էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը: 1991- ին՝ Բուխարեստի կինոյի եւ դրամայի ակադեմիան: Սկսած 1992-ից` աշխատել է որպես օպերատոր Ռոյթեր գործակալության միջազգային լրատվության բաժնում:
Ֆիլմոգրաֆիա
Սեւ ոսկու դառնությունը (1994), Անձրեւը (1995), Պայծառ արեւը Տիկիլեստիի վերեւում (1995), Երկար ճանապարհորդություն գնացքով (1998):
|