Էլինա. եթե ես այստեղ եղած չլինեիՇվեդիա / Ֆինլանդիա 2003, 77min.
Ռեժ. Քլաուս Հերո, սց. Մ.Սյունդսթեդթ, օպեր. Յ.Թ.Լայնե, կոմպ. Թ.Կանտելինեն, պրոդ. Ա.Լանդսթրյոմ, Շ. Դենվարդ:
Դերերում` Ն.Միննեվիք, Բ.Անդերսոն, Մ.Մաիյաալա, Հ.Ռաֆայելսեն, Թ.Սոնեբի:
1950-ականների սկզբին Շվեդիայի հյուսիսային գյուղական շրջանում փոքրիկ ֆիննուհի Էլինան, թոքախտից բուժվելուց հետո, գնում է դպրոց: Ուսուցչուհի օրիորդ Հոլմը սկսում է ճնշել Էլինային՝ դասարանում ֆիններեն խոսելու համար: Էլինայի մայրը, քույրը եւ մի երիտասարդ ուսուցիչ փորձում են միջամտել՝ կանխելու համար առճակատումը աշակերտուհու եւ ուսուցչուհու միջեւ:
Ռեժիսորը այս կինոնկարի համար արժանացել է «Բերգման» հեղինակավոր մրցանակին եւ 2003թ. Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին: | Հերո, Քլաուս Քլաուս Հերո (ծն. 1971, Պորվոո, Ֆինլանդիա)
Ուսանել է ռեժիսուրա եւ մասնակցել է սցենարական սեմինարների Հելսինկիի արվեստի քոլեջում, նկարահանել կարճամետրաժ հեռուստաֆիլմեր եւ վավերագրական կինոնկարներ:
|