VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Որովհետեվ ինչու

Կանադա
1993, 104min.

 Սց./ռեժ. Արթո Փարագամյան, պրոդ. Կ.Գանյոն, Յ.-Յ.Գանյոն, Ֆ.Պուլիո, օպեր. Ա.Տյուրպեն, նկ. Պ.Քրիստի, հնչ. Ի.Բենուա, մոնտ. Կ.Դընո:
Դերերում` Մ.Ռայլի, Դ.Բանդոլ, Մ.Ռոշոն, Հ.Մաթիսոն, Վ.Նայթ, Հ.Համ:

Հինգ տարի արտասահմանում ճամփորդելուց հետո Ալեքսը վերադառնում է Մոնրեալ: Նրա ունեցածը մի ուսապարկ է եւ մի կտոր թուղթ, որի վրա գրված է նախկին ընկերուհու հասցեն: Երբ պարզվում է, որ այդ հասցեում գտնվող շենքը քանդված է, Ալեքսն իրեն զգում է կորսված...

Մրցանակներ
Բրոնզե մրցանակ, Տոկիոյի միջազգային կինոփառատոն (1993), Հանդիսատեսի մրցանակ եւ Միջազգային ժյուրիի հատուկ նշում, Մանհայմ-Հայդելբերգի միջազգային մրցանակ (1994), Գլխավոր մրցանակ, Կաննի 7-րդ կինեմատոգրաֆիական հանդիպում (1994), Գլխավոր մրցանակ եւ Հանդիսատեսի մրցանակ, Ռենի կինոփառատոն (1995):

Փարագամյան, Արթո

Արթո Փարագամյան (ծն. 1965, Մոնրեալ)
Ավարտել է Դոսոն քոլեջի նկարչության եւ դիզայնի եւ Քոնքորդիա համալսարանի կինոարվեստի բաժինները: Համալսարանում սեփական սցենարով նկարահանել եւ մոնտաժել է իր առաջին երկու կարճամետրաժ կինոնկարները, որոնք Մոնրեալի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել են մրցանակների: 1988-ին արժանացել է «Մել Հոփենհայմ» մրցանակին` ամենաակնառու ուսանողական աշխատանքի համար:

Ֆիլմոգրաֆիա

Ձկան պատմություն (1987), Ճանապարհի դիմաց (1988), Տիեզերք (1996), Երկու հազար եւ ոչինչ (1999):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation