Ֆիլմեր Ա-Ֆ
Հայկական պատկերաշարԳերմանիա 1967, 44min.
Ռեժ./սց. Դիթեր Վավցին:
«Չնայած ՊԱԿ-ն ինձ հետեւում էր, ես կարող էի բավական ազատ շարժվել եւ նկարահանել նույնիսկ դժվարին նյութեր, ինչպիսին էր, օրինակ, կրոնի թեման: Չթույլատրեցին միայն ռեպորտաժներ նկարահանել բռնի կերպով Ղազախստանում վերաբնակեցված վոլգյան գերմանացիների եւ Արեւելյան Պրուսիայի հյուսիսի մասին» (Դիթեր Վավցին): | Վավցին, Դիթեր Դիթեր Վավցին (ծն. 1928, Արեւելյան Պրուսիա)
1952-ին «Աքսել Շպրինգեր» հրատարակչությունում լույս տեսնող օրաթերթի բաժիններից մեկի ամենաերիտասարդ ղեկավարն էր: 1956-ից սկսած` նկարահանել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր տարբեր երկրների մասին: Հնդկաստանի մասին «Աստվածների կանչը» ֆիլմը 1957-ին արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին: 1967-ին առաջին անգամ Արեւմտյան Գերմանիան ի դեմս Դիթեր Վավցինի թույլատվություն է ստանում նկարահանել վավերագրական ֆիլմաշար Սովետական Միությունում: 60.000 մետր նկարահանված ժապավենից ձեւավորվել է 6 ֆիլմ, այդ թվում` եւ «Հայկական պատկերաշարը»:
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|