Փիղ սպանել Իսպանիա 2009, 112min.
Պրոդյուսեր` Ալբերտո Արսե, ռեժիսորներ` Ալբերտո Արսե, Մոհամմադ Ռուջայլահ, սցենարի հեղինակներ` Ալբերտո Արսե, Միգել Մարտի Ֆրեյքսաս, հնչյունային ձևավորող` Ֆրանսեսկ Գոսալվես, մոնտաժողներ` Ալբերտո Արսե, Միգել Մարտի Ֆրեյքսաս
Ֆիլմը, որի վերնագիրը ներշնչված է Ջորջ Օրուելի ակնարկից, ականատեսի վկայություն է Գազայի գոտու մասին: 27 դեկտեմբերի, 2008 թ., "Խորաչափի նետում" գործողություն. "փիղ սպանելու" 22 օր: Հապճեպ, քնահարամ, աղոտ, թրթռացող կադրեր, որ նկարել են օտարերկրացիները, ովքեր որոշել են և կարողացել Պաղեստինի բնակիչների հետ մնալ Գազայի գոտու բուժկետերում:
Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ (Սալոնիկի վավերագրական ֆիլմերի ՄՓ), Լավագույն ռեժիսոր (Ֆլորենցիայի վավերագրական ֆիլմերի ժողովրդական ՄՓ), Red-Vectracom մրցանակ (Cinռma du Rռel վավերագրական ֆիլմերի ՄՓ, Փարիզ), A Matter of ACT Documentary մրցանակ (Movies that Matter փառատոն, Հաագա)
Արտադրող ընկերություն
Eguzki Bideoak | Ռուջայլահ, Մոհամմադ Մոհամմադ Ռուջայլահ
Ազատ թարգմանիչ: Միջազգային համերաշխության շարժման (ISM) և Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամ է: Աշխատել է Գազայի գոտում գտնվող Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարում: Համագործակցել է Ալբերտո Արսեի հետ, երբ վերջինս 2008-2009 թթ. Գազայում էր, որտեղ էլ միասին նկարահանել են "Փիղ սպանել" ֆիլմը: Սա նրա առաջին լսատեսողական աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Փիղ սպանել (2009) Արսե, ԱլբերտոԱլբերտո Արսե
Լրագրող և վավերագրող, համագործակցել է և շարունակում է համագործակցել Հակամարտությունների և մարդասիրական գործողությունների ուսումնասիրման կենտրոնի (Estudios sobre Conflictos y Acción Humanitaria) պես տարբեր հետազոտական կենտրոնների հետ, թղթակցում է բազմաթիվ անկախ լրագրերի, որոնցից են Diagonal-ը, El Viejo Topo-ն կամ Directa-ն, ինչպես նաև ավելի ավանդական թերթերի, ինչպես El Mundo-ն: Վերջինիս տպագրած ռեպորտաժների համար էր, որ նրան շնորհվեց Աննա Լինդի միջերկրածովյան լրագրողական մրցանակը: Արսեի աշխատանքը գնահատվել է նաև լրագրության ասպարեզում համերաշխության համար 2007-ին շնորհված Խոան Գոմիսի մրցանակով:
Ֆիլմացանկ
Նաբլուս, ուրվական քաղաքը (2004), Պացիֆիստները Պաղեստինում (Մարիա Մորենոյի հետ, 2005), Փիղ սպանել (2009) |