ՌԱՍ ֆիլմերի ծրագիր
ՀատիկներԹուրքիա 2009, 7min.
Պրոդ./ռեժ./սց./մոտժ.` Սիբիլ Չեկմեն, օպերատոր` Ազմի Մերթ Էրդեմ, կոմպոզիտոր` Թոմ Յոնսթովել, հնչյունային ձևավորողներ` Էկե Ակթաս, Օզլեմ Էրոլ
Դերերում. Գայանե Գավրիլով, Հերման Օզինյան, Նարոդ Էրքոլ, Նարե Գավրիլով
Ստամբուլաբնակ երիտասարդ հայ աղջկա պապը ամեն տարի Ամանորի նախօրեին խնդրում է իրենց բնակարանի շեմքին մի նուռ ճեղքել: Հետո նա պատմում է, թե ինչ նշանակություն ունի նուռը հայերի համար, իսկ հետո նրանք միասին հաշվում են մեկ այլ նռան հատիկները: Բայց այս անգամ "արարողությունը" ճիշտ նույնը չի լինի: | Չեքմեն, ՍիբիլՍիբիլ Չեքմեն
Ավարտել է Եշիքյոյի հայկական տարրական դպրոցը և Սեն-Բենուա ֆրանսիական միջնակարգ դպրոցը: Փարիզի Պիեռ և Մարի Կյուրի համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստամբուլի Բիլգի համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժնում: 2007-2008 թթ. "Ակոս" թուրքահայ շաբաթաթերթի մշակույթի և արվեստի բաժնի լրագրող է եղել: Պատրաստում է "Կինոժապավենի ձայնը" (Pelikűlűn Sesi) հաղորդաշարը առցանց ռադիոալիքի համար (www.norradyo.com): 2009-ի փետրվարից աշխատում է Anadolu Kűltűr կազմակերպությունում որպես նախագծի օգնական:
Ֆիլմացանկ
Դելֆինները ձկներ են (2008), Հատիկներ (2009) |
Ցուցադրումներ
| Հուլիսի 14 16:30 | Նարեկացի մշակութային կենտրոն |
| Հուլիսի 13 21:55 | Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ |
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|