Ջերի Քանսի հողը Իտալիա 2009, 30min.
Պրոդյուսերներ` Պաոլա Պիաչենցա, Գաբրիելլա Մանֆրե, Նիկոլա Ձապպա, ռեժ./հնչ.` Պաոլա Պիաչենցա, սցենարի հեղինակներ` Պաոլա Պիաչենցա, Ստեֆանո Կոպելլի, օպերատոր` Պաոլա Պիաչենցա, մոնտաժող` Մատտիա Մատտեուչչի
Ֆիլմը Իրան-Իրաք սահմանի ողբերգական անցյալի և պարադոքսալ ներկայի մասին է: Ամեն ինչ պատմված է իրաքյան Քրդստանի երեք` Փենջուեն, Բիյարա և Թաուելա գյուղերի բնակիչների բերանով, գյուղեր, որ Իրանի սահմանից մի քանի մետր հեռավորության վրա են: Երկու հիմնական հերոսներից մեկը Ալիասն է, որը Թավելայի կոմկուսի քարտուղարն է, որի կյանքն արտացոլում է այդ վայրի անհեթեթությունը. Արաբական սոցիալիստական վերածնության կուսակցությունը բռնագրավել է Ալիասի ունեցվածքը. նա բանտարկվել է քաղաքական հայացքների համար, արտաքսվել իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, 1991-ի ապստամբության ժամանակ փախստական է դարձել, իսկ եղբայրը, որ միացել էր քուրդ մարտիկների դիմադրությանը, սպանվել է մարտադաշտում: Սահմանի անցյալ ու ներկա պատմության մյուս ականատեսը նրա մայրն է: Այժմ Ալիասը, այդ շրջանի բոլոր բնակիչների պես, մաքսանենգությամբ է զբաղվում: Այն, ինչի մաքսնանենգությամբ զբաղվում են իրաքցիները, "քանի դեռ ամբողջ աշխարհը կռվում է մեր նավթի համար", իհարկե, վառելիքն է: Միջին Արևելքի երրորդ նավթարդյունահանողը ծածուկ նավթ է տանում իր պատմական թշնամուց` Իրանից:
Մրցանակներ
Ucca-20 citta մրցանակ (Ֆլորենցիայի ժողովրդական փառատոն, 2009)
Արտադրող ընկերություն
Invisible Film | Պիաչենցա, ՊաոլաՊաոլա Պիաչենցա
1990-ից լրագրող է, այժմ աշխատակցում է Corriere della Sera իտալական թերթի շաբաթահանդեսին: Նաև կինոքննադատ է և լրահաղորդ: Աշխատել է Լիբանանում, Եգիպտոսում, Իսրայելում և Պաղեստինում: "Ջերի Քանսի երկիրը" նրա առաջին վավերագրական ֆիլմն է, որը ներկայացվել է Նյու Յորքի անկախ կինոնկարների և տեսաֆիլմերի փառատոնում, Ֆլորենցիայի ժողովրդական փառատոնում, Միլանի Filmmaker, "Հայացքներ այլուր", Բոլոնյայի "Իտալական պատկերներ" փառատոներում, Լոնդոնի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում (LIDF): Ներկայումս Պիաչենցան աշխատում է սահմանին վերաբերող նոր կինոնախագծի վրա:
Ֆիլմացանկ
Ջերի Քանսի հողը (2009) |