VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Իմ բոլոր մայրերը

Իրան / Իրաք
2009, 60min.

Պրոդյուսեր` Աբաս Ղազալի, ռեժիսորներ` Էբրահիմ Սաիդի, Զահավի Սանջավի, սցենարի հեղինակներ` Էբրահիմ Սաիդի, Զահավի Սանջավի, օպերատոր` Էբրահիմ Սաիդի, կոմպոզիտոր` Հոսեին Ալիզադե, հնչյունային ձևավորողներ` Էբրահիմ Սաիդի, Թուֆան Աբուբաքր, Բեհրուզ Շահամաթ, մոնտաժող` Էբրահիմ Սաիդի

Սադամ Հուսեյնի իշխանության 30 տարիներին հազարավոր քրդեր և շիաներ են սպանվել կամ անհետացել Իրաքում: Մոտ 182.000 մարդ է զոհվել, երբ Կիրկուկի, Սոլեյմանիեի, Դահուկի և Էրբիլի շրջաններում 4500 գյուղ ու ավան ավերվեցին` քրդերին վերացնելու և Քրդստանը արաբացնելու նպատակով: Իրաքի հարավի անապատներում 24 տարի անց հայտնաբերված ընդհանուր գերեզմաններից մեկը դարձել է ֆիլմի հիմնակետը, ֆիլմ, որ ներկայացնում է կյանքի պայմանները այն գյուղերում, որտեղ մեծ մասամբ բնակվում են զոհերի մայրերը, դուստրերը, կանայք և քույրերը: "Իմ բոլոր մայրերն" օգնում է հասկանալ նաև Իրաքի ներկայիս վիճակը:

Արտադրող ընկերություն

Sheherezad Media International

Սայիդի, Էբրահիմ

Էբրահիմ Սայիդի (ծն. 1965, Մահաբադ, Իրանական Քրդստան)
Ռեժիսոր, մոնտաժող և լուսանկարիչ Սայիդին ավարտել է Թեհրանի Գեղարվեստի համալսարանի կինոյի բաժինը: Ավելի քան 100 ֆիլմում աշխատել է որպես մոնտաժող, ռեժիսոր և լուսանկարիչ: Մոնտաժել է հինգ խաղարկային ֆիլմ:

Ֆիլմացանկ
Ճչացող լռություն (1997), Բազմաց ռեքվիեմ (1999), Խավարում (2001), Վերամիավորում (2002), Անթեղված կրակ (2003), Իմ բոլոր մայրերը (2009), Մանդու (2010)

Սանջավի, Զահավի

Զահավի Սանջավի (ծն. 1967, Արբիլ, Քրդստան, Իրաք)
1975-ին իրաքյան Քրդստանում բռնկված պատերազմի պատճառով ընտանիքի հետ ապաստան է գտել Իրանում: Սցենարիստի և կինոռեժիսորի ուսումը ստացել է Շվեդիայում և Ռուսաստանում, մագիստրոսի կոչումը` Մոսկվայի կինոինստիտուտում: 2005-ին, 30 տարվա բացակայությունից հետո, վերադարձել է Իրաք: Այժմ, որպես սցենարիստ և ռեժիսոր, եռանդագին զբաղվում է խաղարկային ու հեռուստատեսային ֆիլմեր նկարահանելով:

Ֆիլմացանկ

Շարաբոթ (1999), Խաղ և ոչինչ ավելի (2001), Գիշերային թռիչք (2002), Սահմանը (2005), 1991, Կարկուկ (2006), Իմ բոլոր մայրերը (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 16:30Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo british-council The European Cultural Foundation