VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Երբ կյանքի ռիթմը մարում է

Թուրքիա
2008, 48min.

Պրոդ.` Էնդեր Եշիլդաղ, սց./ռեժ.` Յասին Ալի Թյուրքերի, օպեր.` Սերդար Գյուվեն, կոմպոզ.` Քեմալ Սահիր Գյուրել, մոնտ.` Յասին Ալի Թյուրքերի, Էլիֆ Էրգեզեն:

Ֆիլմը պատկերում է Անգինեի` կանտո ոճի հայ երգչուհու պայքարն իր ընտանեկան կյանքի և միջավայրի դեմ: Այդ պայքարը սկսվել է կանտոյիհանդեպ նրա հարաճուն հետաքրքրությանը համընթաց: Ընտանիքը հավանություն չի տալիս այս հետաքրքրությանը երգի ու պարի նկատմամբ, իսկ երբ Անգինեն ամուսնանում է մահմեդականի հետ, բախվում է կրոնական ու մշակութային լրացուցիչ հակասությունների:

Ալի Թյուրքերի, Յասին

Յասին Ալի Թյուրքերի (ծն.1976 )
Ավարտել է Ստամբուլի Յիլդիզ տեխնիկական համալսարանի համակարգչային ծրագրավորման բաժինը: Անատոլիական համալսարանում տնտեսագիտություն է ուսանել: Ինտերնատուրան ավարտել է թվային տեսամոնտաժային համակարգերի գծով: Որոշ ժամանակ համակարգչային ծրագրավորող աշխատելուց հետո սկսել է աշխատել որպես թվային տեսամոնտաժող: 2006-ին հիմնել է ESR Film & Production Ltd. կինոընկերությունը: BSB-ի` Թուրքիայի կինովավերագրողների ընկերության ինտերնետային կայքի խմբագիրն է:

Ֆիլմացանկ
Էդուարդի հարմոնիան (2006), Sole Soul (2007), Երբ կյանքի ռիթմը մարում է (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA Printinfo The European Cultural Foundation