Ձայներ Էլ-Սայեդից Իսրայել 2008, 75min.
Պրոդ.` Նեոմի Շորի, Լիրան Ացմոր, սց./ռեժ.` Օդեդ Ադոմի Լեշեմ, օպեր.` Դանիել Քեդեմ, հնչ.` Գիլ Թորեն, մոնտ.` Այա Սոմեչ:
Էլ-Սայեդ բեդվինական գյուղը Իսրայելի Նեգև նկարագեղ անապատում է: Այստեղ խուլերի թիվը աշխարհում ամենամեծ տոկոսն է կազմում: Բայց ոչ մի լսասարք չես տեսնի, քանի որ խլությունը Էլ-Սայեդում խոչընդոտ չէ: Սերնդեսերունդ ժեստերի մի յուրահատուկ լեզու է զարգացել` դառնալով ամենատարածված լեզուն այս հազվագյուտ հասարակության մեջ, որը խլությանն այնքան բնական է վերաբերվում, որքան` հենց կյանքին: Գյուղի անդորրը խախտում է Սալիմի որոշումը` փոխել իր խուլ տղայի ճակատագիրը և ականջախխունջի փոխպատվաստման վիրահատության միջոցով դարձնել նրան լսող մարդ:
| Լեշեմ, Օդեդ Օդեդ Լեշեմ (ծն. 1972, Երուսաղեմ)
10 տարեկանում ստացել է Ադոմի մականունը: 2003-ին ավարտել է Երուսաղեմի Սեմ Շպիգել կինոդպրոցը և 2005-ին ասպարեզ հանել իր առաջին ֆիլմը` «Քաջ վախկոտները»: Ֆիլմը պատկերում է կինո դասավանդող 72-ամյա պրոֆեսորի արկածները, որն իր խցիկով գալիս է ընդհատակյա թեժ հրավերքի իսրայելական ծածուկ ամայուտում: Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց իսրայելական կինոթատրոններում և մեծ հետաքրքրություն առաջացրեց ԶԼՄ-ներում` գնահատվելով որպես յուրօրինակ ու հուզիչ անկախ ֆիլմ: 2006-ին Օդեդ Ադոմի Լեշեմը ձեռնամուխ եղավ «Ձայներ Էլ-Սայեդից» ֆիլմին, որի պրեմիերան կայացավ 2008-ին` Երուսաղեմի ՄԿՓ-ում: Ադոմին աշխատում է նաև որպես անկախ օպերատոր և մոնտաժող օտարերկրյա լրատվական գործակալությունների հետ, հիմնավորվել է Թել Ավիվում: Կինոյի պատմություն և վավերագրական ռեժիսուրա է դասավանդում:
Ֆիլմացանկ
Քաջ վախկոտները (2005), Ձայներ Էլ-Սայեդից (2008):
|