Դռները բանալ Թուրքիա 2009, 43min.
Սց./ռեժ./մոնտ.` Մեհմեթ Օզվերեն, Ոլուչ Էսեն, օպեր.` Մեհմեթ Օզվերեն, Մուրազ Սարանգիլ, Ուլուչ Էսեն:
Ստամբուլում անցկացված համերգից հետո Հրանտ Դինքը գրեց ժողովուրդների եղբայրության իր բաղձանքի մասին և, ողջունելով մի քուրդ գրողի, ասաց. «Մեհմեդ Ուզուն, պատկերացրեք, հայերը, թուրքերը և քրդերը միասին երգում են Երևանում: Բացի դրանից, ոչ միայն իրենց, այլև մեկմեկու երգերը: Եվ մենք պարում ենք մեր հենակներով»: Հետո Բոգազիջի կատարողական արվեստների անսամբլի և «Սայաթ-Նովա» երգչախմբի 68 արտիստներից կազմված մի խումբ 2008-ի դեկտեմբերին, հանուն բարեկամության և նրա բաղձանքի իրականացման գնաց Հայաստան: Նրանք Երևանում և Վանաձորում երկու համերգ ունեցան` կատարելով հայկական, թուրքական, քրդական, գնչուական, ադրբեջանական, արաբական երգեր: Ինչևէ, Հայաստանի և Թուրքիայի սահմանը դեռ մնում է փակ: Ֆիլմը հիմնված է այս ուղևորության, համերգգների և Հայաստանի տարբեր սոցիալական խավերին պատկանող մարդկանց հետ ունեցած զրույցների վրա:
| Օզվերեն , Մեհմեթ Մեհմեթ Օզվերեն (ծն. 1980, Էլբիստան, Թուրքիա)
Բոգգազիջի կատարողական արվեստների անսամբլի անդամ է, համերգներ և թատերական բեմադրություններ ներկայացնող տեսաֆիլմեր է պատրաստել: «Դուռը բանալ»-ը նրա առաջին վավերագրական ֆիլմն է:
Ֆիլմացանկ
Դռները բանալ (2009):
Էսեն, Ուլուչ Ուլուչ Էսեն (ծն. 1969, Էսքիսեհիր, Թուրքիա)
1995-ից Նոգազիջի կատարողական արվեստների անսամբլի դերասան է, լուսավորող և ձևավորող նկարիչ: Համերգներ և թատերական բեմադրություններ ներկայացնող տեսաֆիլմեր է պատրաստել: «Դուռը բանալ»-ը նրա առաջին վավերագրական ֆիլմն է:
Ֆիլմացանկ
Դռները բանալ (2009)
|