VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Տանը` ոչ միայնակ

Ուկրաինա
2009, 52min.

Պրոդ./սց./ ռեժ.` Օլենա Ֆետիսովա, օպեր.` Օլեգ Զորին, կոմպոզ.` «Դախա-Բրախա» էթն-քաոս խումբ, հնչ.` Եվհեն Պետրուսենկո, մոնտ.` Օլեխանդր Շվեց:

Ֆիլմը պատմում է ուկրաինուի Նատալյայի անսովոր կենսական ընտրության մասին: Երկու բարձրագույն կրթություն ունենալով` նա իր առաքելությունը գտել է տարբեր ազգությունների ծանր հիվանդ, լքված երեխաներին խնամելու մեջ: Նատալյայի 12-ամյա որդեգրի` սևամորթ Քևինի աչքերում ու հոգում տեսնում ենք այս անսովոր ընտանիքում տիրող ջերմությունը, սերը, ուրախությունը, հոգսերն ու առանձնահատուկ մթնոլորտը: «Դախա-Բրախա» էթնո-քաոս խմբի յուրօրինակ երաժշտությունը և ուկրաինացի ճանաչված նկարչուհի Եվգենյա Գապչինսկայի նկարներն ավելի վառ են դարձնում Քևինի պատմության տպավորությունը:

Ֆետիսովա, Օլենա

Օլենա Ֆետիսովա
Եվրոպական վավերագրական կինոյի ցանցի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Ծնվել է Կիևում, կինոգործիչների ընտանիքում: 1987-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտը (ՎԳԻԿ): Այդ ժամանակից ի վեր անընդմեջ աշխատել է կինոարտադրության մեջ: 1991-ին փորձաշրջան է անցել կանադական հեռուստատեսությունում և կինոընկերություններում: 2001-ին հիմնել է ևգլխավորել Interfilm Production Studio-ն: 6 լիամետրաժ, 13 կարճամետրաժ և մոտ 100 վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է, մի շարք ֆիլմերի ռեժիսոր ու սցենարի հեղինակ:

Ֆիլմացանկ
Արմատներ (2005), Եթե ես սաքսոֆոն լինեի (2005), Կար մի կին, որ կոշիկի մեջ էր ապրում (2006), Տանը` ոչ միայնակ (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 12:00Նարեկացի մշակութային կենտրոն
Հուլիսի 13 16:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo USA Embassy The European Cultural Foundation