ՌԱՍ ֆիլմերի ծրագիր
Անցման շրջանի կորուստներ Բելգիա 2008, 60min.
Պրոդ.` Բարտ Վան Լանգենդոնք, սց./ռեժ.` Թոմ Վանդեր Բեքեն, օպեր.` Ռիք Զանգ, հնչ.` Մարիյն Թիյս, մոնտ.` Սիմոնա Ռո:
Վավերագրական ֆիլմ է սերբ երիտասարդների մասին, որոնք սեփական ապագան կառուցելու համար փորձում են հասկանալ բալկանյան հակամարտության մեջ իրենց հայրերի և նախկին հերոսների խաղացած դերը:
| Վանդեր Բեքեն, Թոմ Թոմ Վանդեր Բեքեն
Հոլանդական և անգլիական գրականության մագիստրոս դառնալուց հետո շարունակել է ուսումը` Բրյուսելի Սեն Լուկա կինոդպրոցում մագիստրոսի կոչում ստանալով նաև ռեժիսուրայից: Նրա ավարտական աշխատանքը` «Ալիս» ֆիլմը, ցուցադրվել է մի շարք ազգային և միջազգային կինոփառատոներում և Գենտի COURTizane ԿՓ-ում (Բելգիա)` արժանացել մրցանակի: Ավարտելուց հետո աշխատել է մի շարք կինոընկերություններում: Ռեժիսորի օգնական է եղել Անտվերպենի Ֆլամանդական օպերայում և «Տրանսպարան» երաժշտական թատրոնում: 2006-ից աշխատել է «Անցման շրջանի կորուստներ» ֆիլմի վրա: 2007-ին այս նախագծով մասնակցել է Բեռլինալեի Talent Campus-ին: Վերջերս Մենենի (Բելգիա) De Figuranten սոցիալ-մշակութային կազմակերպության պատվերով նկարահանել է «Մեծ պտույտ» աշխատանքը:
Ֆիլմացանկ
Ալիս (2004), Անցման շրջանի կորուստներ (2008), Մեծ պտույտ (2009):
|
Ցուցադրումներ
| Հուլիսի 14 14:00 | Նարեկացի մշակութային կենտրոն |
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|