Սու’ս Գերմանիա / Ֆրանսիա 2009, 50min.
Պրոդ.` Ռիշարդ Կոպան, Բերքե Բաշ, Դորիան Լեսլի-Ջոնս, Բելմա Բաշ, սց./ռեժ.` Բերքե Բաշ, օպեր.` Բերքե Բաշ, Մեհմեթ Զենգին, հնչ.` Դորիան Լելի-Ջոնս, Բուդաք Աքալին, մոնտ.` Կատրին Գուզ:
Այցելելով Հյուսիսարևելյան Թուրքիայում գտնվող իր ծննդավայրը` Օրդուն, թուրք ռեժիսոր Բերքե Բաշը հայտնաբերում է իր մեծ տատի հայկական ծագումն ու երբեմնի կոսմոպոլիտ քաղաքի չպատմված ողբերգական անցյալը: Ընտանիքի անդամների և ողջ մնացած մի քանի հայերի հետ տեղի ունեցած զրույցների միջոցով ֆիլմը փորձում է վերականգնել մոռացության եզրին հայտնված հիշողությունը:
| Բաշ, Բերքե Բերքե Բաշ
Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ է ուսանել Ստամբուլի Բոգազիչի համալսարանում և մագիստրոսի կոչում ստացել Նյու Յորքի Սոցիալական հետազոտության նոր դպրոցում` ԶԼՄ-ներ ուսումնասիրելով: 1998-ին Նյու Յորքում House նախագծերի շրջանակներում համահիմնադրել է ԶԼՄ խումբ և աշխատել բազմաթիվ վավերագրական նախագծերում ու գովազդային տեսահոլովակներում` հատկապես անհատի և հասարակության իրավունքների թեմայով: Այժմ, հաստատվելով Ստամբուլում` դասավանդում է Բիլջի համալսարանի մշակութաբանության և կինո-հեռուստատեսային ավարտական ծրագրերի բաժնում: Ստամբուլի թե վավերագրական, թե միջազգային կինոփառատոների հիմնադիր-անդամ է:
Ֆիլմացանկ
Բրուքլինն անցնելով (2002), Տարանցիկորեն (2005), Ինչ գեղեցիկ ժողովրդավարություն է (2008), Սու’ս (2009), Բետոնե զբոսայգի (2009):
|