Տնից` տուն Հայաստան 2008, 28min.
Սց.` Սեդա Մուրադյան, ռեժ.` Արսեն Գասպարյան, Սեդա Մուրադյան, օպեր.` Սամվել Բաբասյան, մոնտ.` Իզաբելլա Ներսիսյան:
Ֆիլմը պատմում է 1989-ին, Ղարաբաղյան պատերազմից առաջ ստեղծված լարված իրավիճակում Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի և Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել չքանդել գյուղերում թողած գերեզմանները: Միմյանց տված խոստումը պահպանվում է մինչ օրս:
| Գասպարյան, Արսեն Արսեն Գասպարյան (ծն. 1981, Երևան, Հայաստան)
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական կինոյի ռեժիսուրայի ֆակուլտետը (Ռ. Գեւորգյանցի արվեստանոց): 2003-ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի ռեժիսոր է:
Ֆիլմացանկ
Տանողի մաման… (2001), Դառը գինի (2002), Վերջին տրամվայը (2003), Չընդհատվող թռիչք (2004), Դավիթ և Լալա (2005), Դեպի Էրգիր (2006), Սիրտն ինչ արժե ( 2008), Տնից` տուն (2008):
Մուրադյան, Սեդա Սեդա Մուրադյան (ծն. 1977, Երևան, Հայաստան)
Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը: 1997-2002 թթ. աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում` որպես լրագրող, հաղորդավար, խմբագիր: Հեղինակել է բազմաթիվ ռեպորտաժներ, մի շարք հեռուստաֆիլմեր և հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում: 2005-ից Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է: 2006-ից աշխատել է ՙՏնից` տուն՚ ֆիլմի վրա: Սա նրա առաջին վավերագրական նախագիծն է, որը 2006-ին արժանացել է RNTC հոլանդական կազմակերպության ամենամյա մրցանակին: Ֆիլմը ստացել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության աջակցությունը: 2008-ին ֆիլմի արտադրությունն ավարտին է հասցվել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայկ» փաստավավերագրական կինոստուդիայի միջոցով:
Ֆիլմացանկ
Տնից`տուն (2008):
|