VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

«ՏրանսԱսիա» ճեպընթացը

Շվեյցարիա
2008, 78min.

Պրոդ./սց./ռեժ.` Մանուել Ուբերզաքա, օպեր.` Մանուել Ուբերզաքս, Օզայ Սահին, մոնտ.` Մանուել Ուբերզաքս, Օզայ Սահին, Խոսե Անտոնիո Սաբո, Խինես Օլիվարես:
Նկարահանվել է Ահմեթ Օզթուրքը:

Ստամբուլցի երաժիշտ Հեմոն գնացքով մեկնում է Իրան` իր հին պարսկական գործիքը Թեհրանում վերանորոգելու և դրա որոշ մասեր գտնելու: Արդեն երեք օր նա գնացքում է` հայրենիքից «Տրանսասիա» ճեպընթացով իր գործիքի երկիրը հասնելու համար, որը նախկինում երբեք չի տեսել: Մենք ուղեկցում են նրան ու իր սանթուրին մինչև Իրան և ականատես դառնում Ստամբուլը Իրանին կապող երկաթուղու հետաքրքիր, հակասական և զվարճալի իրականությունը:

Ուբերզաքս, Մանուել

Մանուել Ուբերզաքս (ծնվ. 1981, Բեռն, Շվեյցարիա)
Սովորել և աշխատել է Բեռնի համալսարանի Իսլամական և միջինարևելյան ուսումնասիրությունների ու միջինարևելյան գրականության ինստիտուտում: Նրա հետաքրքրությունը հնդկա-պարսկական աշխարհն է և տեսողական մարդաբանությունը : 2001-2002 թթ. որպես լուսանկարիչ և լուսանկարչի օգնական է աշխատել Նյու Յորքում: Շվեյցարիա վերադառնալուց հետո, սովորելու հետ մեկտեղ, աշխատել է կինոյի և լուսանկարչության ասպարեզում: Թեհրանի համասարանում 2003/2004 առաջին ուսումնական տարին անցկացնելուց հետո 2005-ին գնացքով կրկին այցելել է Իրան: «Տրանսասիա» ճեպընթացը» նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմոգրաֆիա
«Տրանսասիա» ճեպընթացը (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation