VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Երրորդ ձիավորը

Հայաստան
2008, 70min.

Պրոդ./սց./ռեժ./մոնտ.` Գոռ Բաղդասարյան, օպեր.` Մուշեղ Բաղդասարյան, Դավիթ Մարտիրոսյան:

Ֆիլմը նկարահանվել է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, UNDP-ի և OSCE-ի կողմից անցկացված «Հանդուրժողականություն` առանց սահմանների» մրցույթի շրջանակներում և ներկայացնում է այսօր մեր հասարակությանը բնորոշ անհանդուրժողականության դրսևորումները:

Բաղդասարյան, Գոռ

Գոռ Բաղդասարյան (ծն. 1988, Երևան)
Ֆիլմեր սկսել է նկարահանել 2002-ից` ՙՄանանա՚ երիտասարդական կրթական-մշակութային կենտրոնում, որտեղ կինոռեժիսուրա և լրագրություն է ուսանել: 2006-ին հիմնել է ՙՄանանա՚ կինոստուդիան, որի համադրողն է մինչ օրս: Այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում: Իր բոլոր ֆիլմերը նկարահանել է սեփական սցենարներով: Մրցանակների է արժանացել տարբեր փառատոներում: Հանդես է գալիս UNICEF-ի, ՙՄեկ րոպե՚ հիմնադրամի և Սանդբերգի կինոինստիտուտի կազմակերպած կինոռեժիսորական սեմինարներին:

Ֆիլմացանկ
Հրաժեշտ զենքին (2002), Հիշողություն ծառի մասին (2002), Փակուղի (2003), Նախապատրաստություն (2003), Ճայերը (2004), Ֆերմերների ընտանիքը (2004), Կատյա, Կոլյա, Օլյա… (2006), Մոլոկաններ. կյանքը ճանապարհից այն կողմ (2006), Ճաշի ժամը (2006), Մեր Քաշաթաղը (2007), Թղթե այգին (2008), Ջուր (2008), Խաղադրույք (2008), Երրորդ ձիավորը (2008), Լեռ շարժելով (2010), Հարևանները (2011), Ցուցադրություններ (2011)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club European Union The European Cultural Foundation