Հղկված գետաքարի հայրենիքը Վրաստան 2008, 40min.
Սց.` Մերաբ Բերիձե, Ուչա Բլուաշվիլի, Դավիթ Ջափարիձե, ռեժ./օպեր.` Սանդրո Դարախվելիձե, մոնտ.` Մարինա Գերմանիշվիլի, Սանդրո Դարախվելիձե, Միխայիլ Բաղդավաձե, Մամուկա Մազավրիշվիլի, Բեզարիոն Օրմոկաձե, Անա Մճեդլիշվիլի, Մզիա Լոմտատիձե:
Ֆիլմը նվիրված է 1944-ին Վրաստանից գաղթած մահմեդական մեսխեթցիներին, այսպես կոչված, թուրք մեսխեթցիներին, նրանց պատմական ակունքերին և ներկայիս կյանքին, ինտեգրմանը վրացական հասարակություն: Պատկերվում են հայրենիք վերադարձած ավագ և երիտասարդ սերունդների մարդիկ, որոնք վերստացել են իրենց վրացական ազգանունները, իսկ ոմանք դեռ հիշում են իրենց գյուղերը նախքան գաղթը: Ֆիլմի նպատակն է օգնել մահմեդական մեսխեթցիների ինքնահաստատմանն ու ինտեգրմանը պատմական հայրենիքում, ինչպես նաև ցույց տալ հասարակությանը նրանց խնդիրները, պատմությունը: Ֆիլմին մասնակցել են պատմաբաններ, փորձագետներ և Մարդու իրավունքների վրացական հանձնախմբի անդամներ:
| Դարախվելիձե, Սանդրո Սանդրո Դարախվելիձե (ծնվ. 1981, Թբիլիսի)
Ավարտել է Վրաստանի պետական համալսարանը: Տեսողական արվեստների բակալավր է:
Ֆիլմոգրաֆիա
Ես Վրաստանի քաղաքացի եմ, Հղկված գետաքարի հայրենիքը (2008):
|