Իմ Մարլոնն ու Բրանդոն Թուրքիա / Հոլանդիա / Մեծ Բրիտանիա / Ֆրանսիա 2008, 92min.
Պրոդ.` Հյուսեյին Կարաբեյ, Լուսինդա Էնգլհարթ, Ֆրանս վան Գեստել, Երոեն Բեկեր, սց.` Հյուսեյին Կարաբեյ, Այջա Դամգաջի, ռեժ.` Հյուսեյին Կարաբեյ , օպեր.` Էմրե Թանյիլդիզ, կոմպոզ.` Քեմալ Սահիր Գուրել, Հուսեյին Յիլդիզ, Էրդալ Գյունեյ, հնչ.` Մոհամադ Մոխթարի, մոնտ.` Մերի Սթիվեն:
Դերերում. Այջա Դամգաջի, Համա Ալի Խան, Նեսրին Ջավադզադե, Էմրա Օզդեմիր, Ջենգիզ Բոզքուրթ, Մահիր Գյունսիրայ:
Այջան թուրք դերասանուհի է, ապրում է Ստամբուլում: Արևմտյան Թուրքիայում, ֆիլմի նկարահանումների ժամանակ, հանդիպում է քուրդ դերասանի Համա Ալիին: Նրանք սիրահարվում են իրար: Նկարահանումների ավարտից հետո Այջան վերադառնում է Ստամբուլ, իսկ Համան ստիպված է վերադառնալ տուն, Սուլեյմանիյե` հյուսիսային Իրաք: Այջան և Համան շարունակում են իրենց հարաբերությունները հեռախոսով և նամակներով, մինչ Ամերիկան պատրաստվում է հարձակվել Իրաքի վրա: Փոստը հաճախ չի աշխատում, Իրաքի հեռախոսագծերը չեն գործում: Ժամանակ առ ժամանակ Այջան տեսաժապավենով սիրո խոստովանություններ է ստանում սիրեցյալից : Բայց նա այլևս չի դիմանում հեռվում մնալուն և որոշում է մեկնել հյուսիսային Իրաք: Իսկ երկիր մտնելը պատերազմի ժամանակ նույնքան դժվար է, որքան դուրս գալը:
Մրցանակներ
Խաղարկային կինոյի լավագույն նոր ռեժիսոր (Թրայբեքա ԿՓ, ԱՄՆ, 2008):
| Կարաբեյ, Հյուսեյին Հյուսեյին Կարաբեյ (ծն. 1970, Ստամբուլ, Թուրքիա)
Ապրում և աշխատում է Ստամբուլում: Կինոռեժիսուրայով զբաղվում է 1996-ից: 2001-ին ավարտել է Մարմարայի համալսարանի Գեղարվեստի դպրոցի կինոյի և հեռուստատեսության բաժինը: Նրա կարճամետրաժները, վավերագրական ֆիլմերն ու առաջին խաղարկային լիամետրաժը` ՙԻմ Մարլոնն ու Բրանդոն՚, ցուցադրվել են բազմաթիվ կարևոր փառատոներում և տարբեր մրցանակների արժանացել: Այժմ որպես գեղարվեստական ղեկավար զբաղված է ՙՉմոռանաս ինձ, Ստամբուլ՚ կինոալմանախի արտադրությամբ:
Ֆիլմացանկ (ընտրանի)
Լուռ մահ (2001), Իմ Մարլոնն ու Բրանդոն (2008), Առաջ և հիմա (ՙՈչ մի խավար մեզ չի ստիպի մոռանալ՚ նովելը, 2011)
|