Ծիծեռնակի բույնը Թուրքիա 2007, 21min.
Պրոդ.` Շեհբալ Շենքուրթ, Նեդիմ Հազար, ռեժ./մոնտ.` Բյուլենթ Արինլի, օպեր.` Բյուլենթ Արինլի, Պավել Շնաբել:
Հայ լրագրող Հրանտ Դինքը, որ սպանվեց 1997-ին, պատմում է հայ երեխաների ճամբարի մասին, որը Թուզլայում է: Այս ճամբարը կառուցվել է 1980-ականներին հայ որբերի կողմից, Ստամբուլի մոտակայքում: Հրանտ Դինքն ինքը այդ որբերից մեկն էր, որ մասնակցել է շինարարությանը: 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո թուրքական կառավարությունն ընդունեց մի օրենք, ըստ որի` ազգային եւ կրոնական փոքրամասնություններից հետ էին վերցվում սեփականության բոլոր իրավունքները: Սա նշանակում էր, որ հայ որբերը կորցնում են իրենց տունը դարձած ճամբարը: Այժմ, ավելի քան 25 տարի անց, նրանք սկսել են պայքարել ճամբարը վերադարձնելու համար: Ֆիլմում Հրանտ Դինքն այցելում է ավերված ճամբարի տարածքը և հուշեր պատմում ճամբարի կառուցման մասին, բացատրում, թե ինչ նշանակություն ուներ այդ ճամբարը հայ որբերի համար: Դինքի խռովիչ ու անժամանակ մահից հետո այս ֆիլմը կարծես ռեքվիեմ է, որը բարձրաձայնում է նրա երազանքները:
| Արինլի, Բյուլենթ Բյուլենթ Արինլի
Վավերագրական կինոյի ռեժիսոր է, օպերատոր և մոնտաժող: Թուրքիայի վավերագրողների ընկերակցության հիմնադիրներից է: Նրա ֆիլմերը ցուցադրվել են շատ հեռուստաալիքներով և տարբեր միջազգային կինոփառատոներում: Այդ ֆիլմերից մեկը` «Փալաս լիճը», ցուցադրվել է նաև Երևանի «Արևորդի» կինոփառատոնում: Աշխատել է հեռուստատեսության լրատվական ծրագրերում և սոցիալական հարցեր շոշափող հաղորդումներում: Կարճամետրաժ աշխատանքների և փորձարարական վավերագրական ֆիլմերի հեղինակ է, վերջին տարիներս հիմնականում զբաղվում է փոքրամասնությունների և մարդու իրավունքների խնդիրներով:
Ֆիլմոգրաֆիա
Փալաս լիճը (2003), Վերադառնալով բնական կյանքին` Օլիմպոս, Իսկ եթե…, Մոռացված ժամանակներ, Ծիծեռնակի բույնը (2007):
|