Ազատության համար միշտ ուշ է Իրան 2007, 53min.
Պրոդ./սց./ռեժ.` Մեհրդադ Օսքուեի, օպեր.` Աշխան Աշխանի, կոմպոզ.` Ալի Սամադփուր, հնչ.` Ֆարշիդ Ֆարաջի, մոնտ.` Լողման Խալեդի:
Ֆիլմը պատկերում է երեք պատանիների կյանքը Թեհրանի ուղղիչ տանը: Նրանք իրանական հասարակության առաջ ծառացած լուրջ սոցիալական խնդիրների` թմրամոլության, աղքատության և ամուսնալուծության անմեղ զոհերն են:
| Օսքուեի, Մեհրդադ Մեհրդադ Օսքուեի (ծնվ. 1969, Թեհրան)
Անկախ կինոգործիչ և լուսանկարիչ: Ավարտել է Արվեստի համալսարանի ռեժիսորական բաժինը: 1981-ին սկսել է թատրոնի դերասանի, 1988-ին` կինոռեժիսորի կարիերան: Նկարահանել է 22 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմ: Նրա աշխատանքները բազմաթիվ մրցանակներ են ստացել ազգային և միջազգային կինոփառատոներում:
Ֆիլմոգրաֆիա
Այլ ծնունդ (1988), Նրա պատմության մեջ (1989), Տեղեկություն (1993), Սահման (1996), Սաոչի (1996), Դրախտը, որտեղից գալիս ենք (1997), Ցեղի Նոր տարին (1997), Հաջի Բաշիի տարրական դպրոցը (1998), Դու ինձ սիրում ես, եթե… (1999), Մայրիկիս տունը, ծովալճակը (2000), Խավարում (2001), Նայիր ինձ (2001), Լույսի փաղաքշանքը (2001), Ոչինչ չեմ հիշում Աֆղանստանի մասին (2002), Ամուրին (2002), Բուրկայի մյուս կողմը (2004), Հենգամ կղզու Մարիամը (2005), Լույսի բարալիկ շող (2005), Իրանական քիթ (2005), Ազատության համար միշտ ուշ է (2007):
|