Թշնամիները Հայաստան 2007, 27min.
Պրոդ./սց./ռեժ.` Դավիթ Մաթևոսյան, օպեր.` Աշոտ Մկրտչյան, կոմպոզ.` Շաղիկ Մաթևոսյան, Վահագն Պապայան, հնչ.` Վահան Բակունց, Միքայել Մարգարյան, մոնտ.` Աշոտ Մխիթարյան, Զառա Այվազյան, Տիգրան Բաղինյան:
Դերերում. Աշոտ Ադամյան, Էդգար (Snake) Մինասյան, Անի Մաթևոսյան:
20-րդ դար, 90-ականներ: Հարավային Կովկասում ինչ-որ տեղ: Տեղական հակամարտություններից մեկը: Երկու հակառակորդ գումարտակ` հայկական և ադրբեջանական, շարժվում են դեպի ավերված և հրդեհված գյուղ: Օհանը 20-ամյա հայ երիտասարդ է: Նրա շարժուձևից երևում է, որ պատերազմում «նոր տղա» չէ: Ադրբեջանական զինվորների մեջ աչքի է ընկնում Յուսուֆը` 50-ամյա մի հաղթանդամ տղամարդ` հոգնած տեսքով և փորձառու պահվածքով: Երկու կողմերի համար էլ գյուղը չեզոք վայր է` գիշերը թշնամու թիկունքն անցնելու և գործողություն իրականացնելու համար. նրանք չգիտեն հակառակորդի մոտենալու մասին:
| Մաթևոսյան, Դավիթ Դավիթ Մաթևոսյան (ծնվ. 1966, Երևան)
Ավարտել է Երևանի պետհամալսարանի արևելագիտական բաժինը: 1988-ից որոշ ընդմիջումներով հեռուստատեսության և կինոարտադրության ոլորտում է: Աշխատել է վավերագրական, խաղարկային ֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի և տեսահոլովակների ստեղծման վրա: «Երկուսը» վավերագրական ֆիլմի, «Պոլիֆոն» և «Մարդկանց մոլորակը» տեսաշարերի, «Ֆիլմն այսպես ստեղծվեց» հաղորդաշարի պրոդյուսերը և ռեժիսորն է:
Ֆիլմոգրաֆիա
Երկուսը (1991), Անկախություն (1992), Պոլիֆոն, Սինեմատոգրաֆ, Շեմին (2000 - 2003), Մարդկանց մոլորակը (2003), Թշնամիները (2007):
|