VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Բիրլյանտ. չեչենական պատմություն

Կանադա
2007, 79min.

Պրոդ.` Հելեն Դոյլ, Ժերմեն Բոնո, սց./ռեժ.` Հելեն Դոյլ, օպեր.` Վենսան Շիմիսո, Իզաբել դը Բլուա, հնչ.` Մարի-Ֆրանս Դըլագրավ, մոնտ.` Ստեֆանի Գրեգուար, Ալեքսանդր Մայո, Վենսան Լակոմբա:
Դերերում. Բիրլյանտ Ռամզաևա, Թամարա Ռամզաևա, Ասետ Սաբդուլլաևա, Միլեն Սոլուա, Թամարա Կալաևա:

Բիրլյանտ Ռամզաևան չեչեն արտիստուհի է: Պատերազմի սկսվելուն պես նրա կյանքը տակնուվրա է լինում: Բիրլյանտի զենքերը միայն իր ձայնն ու երաժշտությունն են: Նրա կյանքի մեծ սերը` բանաստեղծ և դրամատուրգ Մակկալ Սաբդուլլաևն է, որը նաև իր ուսուցիչն է: Մինչև 2000-ի հուլիսին անհետանալը` Մակկալը բազմաթիվ տեքստեր է գրել, որոնք Բիրլյանտը վերածել է երգերի: Նրա անսովոր ու անձնական պատմությունը ներկայացնում է չեչենական հակամարտության բոլորովին այլ տեսանկյուն, պատերազմի հետևանքներն ու ժողովրդի ողբերգական ճակատագիրը: Այս զարմանալի կինը որոշ իմաստով մարմնավորում է պատերազմին բախված բոլոր կանանց: Բիրլյանտի դեպքում խոսքը «պարզապես երգի մասին չէ, այլ ժողովրդի բացված հոգու»:

Դոյլ, Հելեն

Հելեն Դոյլ
Անկախ սցենարիստ և ռեժիսոր, Video Femmes ընկերության համահիմնադիր: Այդ ընկերության հովանու տակ էլ նկարահանել է իր առաջին վավերագրական ֆիլմերը` ներկայացնելով առաջին հերթին կանանց տեսակետները: Նրա հետաքրքրության շրջանակներում են հիմնականում բռնությունը, խելագարությունը և ստեղծագործական կյանքը: «Բառեր/Լռության վնասները» ֆիլմն ավարտելուց հետո հեռացել է ընկերությունից և շարունակել երազանքների ու բանաստեղծության աշխարհը հետազոտել Les Tatouages de la memoire-ի հետ : Ձևի առումով ստեղծել է մի շարք «վավերանման» ֆիլմեր: Սեփական կինոընկերությունում նկարահանել է «Հոգու շշունջը», որը «զուտ հեղինակային մոտեցում է ինքնության որոնմանը»: 2008-ի մարտին ձեռքբերումների համար արժանացել է Քվեբեքի արվեստի և գրականության խորհրդի դրամաշնորհին:

Ֆիլմոգրաֆիա
Բառեր/Լռության վնասները, Հոգու շշունջը, Բիրլյանտ. չեչենական պատմություն (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation