Ամերիկան մեկ սենյակում Վրաստան 2007, 60min.
Պրոդ./ռեժ./օպեր.` Դավիթ Կանդելակի, սց.` Լևան Կողուաշվիլի, Դավիթ Կանդելակի, հնչ.` Մադոնա Թևզաձե, մոնտ.` Գեորգի Մոդեբաձե, Գոգա Մչևեդլիշվիլի:
Ֆիլմը 50-ամյա վրացի ճարտարապետի մասին է, որն արդեն 13 տարի Նյու Յորքի Սինգ Սինգ հայտնի բանտում է. նա ցմահ դատապարտյալ է: Ասում են` պատիժը ուրիշի փոխարեն է կրում: Երբ մոտ ընկերները հարցնում են` ինչու±, պատասխանում է` սիրո պատճառով: Ֆիլմը նաև այն ֆրանսիացի լուսանկարչուհու մասին է, որը սիրահարված է վրացի բանտարկյալին: Նա թողել է իր բարեհաջող կարիերան և բարձր հասարակական դիրքը Փարիզում ու կյանքը նվիրել մի մարդու, որը կործանման եզրին է: Երբ հարցնում են` ինչու, պատասխանում է` սիրո պատճառով:
| Կանդելակի, Դավիթ Դավիթ Կանդելակի (ծնվ. 1956)
Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժինը (1980), Վրաստանի թատրոնի և կինոյի ինստիտուտը (1989): 1980-1983 թթ. աշխատել է Դիզայնի փորձարարական ինստիտուտում: 1983-ից ռեժիսոր է վավերագրական ֆիլմերի ստուդիայում:
Ֆիլմոգրաֆիա
Շրջան (1986), Վերադարձ (1989), Հին ալբոմ (1992), Հաջողություն (1999), Այբուբեն (2000), Սամշվիլդե (2002), Վրաց կաթոլիկներ (2004), Ամերիկան մեկ սենյակում (2007):
|