VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Աֆղանական ժամանակագրություն

Կանադա
2007, 52min.

Պրոդ.` Նատալի Բարտոն, Իվ Բիզայոն, սց./ռեժ.` Դոմինիկ Մորիսետ, օպեր.` Դոմինիկ Մորիսետ, Քեթրին Պապաս, հնչ.` Քեթրին Պապաս, մոնտ.` Միրիամ Պուարյե:

Killid Media մամուլի խմբակցությունը Քաբուլում իսկական ֆենոմեն է, որտեղ կանայք կենսական դեր են խաղում: Մենք հետևում ենք, թե ինչպես է կազմակարպությունն իր հրատարակությունները տարածում քաղաքում և ականատես ենք դառնում Աֆղանստանի վերակառուցմանը: Նոր մամուլը գործում է ավանդույթների ճնշումից ձերբազատվելու նշանաբանով: Չնայած ժողովրդավարության ծիլերին, ձեռքբերումները դեռևս խախուտ են:

Մորիսետ, Դոմինիկ

Դոմինիկ Մորիսետ
Մորիսետի առաջին սերը լուսանկարչությունն է եղել: Հետո հայտնաբերել է կինոն: 1991-ից վավերագրական ֆիլմեր է նկարահանել աշխարհով մեկ:1998-ին շրջել է Կանադայի և Հարավային Ասիայի ծովափերին` նկարահանելով ձկնորսների կյանքը: 2000-ին Կանադայում բացված ցուցահանդեսում ներկայացվել են ճանապարհորդություններից բերած նրա լուսանկարները: Մշտական համագործակցի` Քեթրին Պապասի հետ, 2003-ին նկարահանել է «Փոքրիկ նավահանգստի վերջին որսորդները» լիամետրաժ ֆիլմը, որը ներկայացվել է Ժյուտրա մրցանակին` որպես լավագույն վավերագրական կինոնկար: Ֆիլմը նկարագրում է Նոր Շոտլանդիայի (Կանադա) ձկնորսների առօրյան և գոյապայքարը ձողաձկան որսի արգելման պայմաններում: 2003-2004 թթ. Աֆղանստանի խաղաղության և ժողովրդավարության ակտ ծրագրի շրջանակներում Մորիսետը տեսագրության և լուսանկարման սարքավորումներ է նվիրել Աֆղանստանի քաղաղացիներին: Ավելի քան 70 երիտասարդ օգտվել է նրա մասնագիտական փորձից, և այդ բեղուն համագործակցության արդյունքում ստեղծվել է 7 ֆիլմ:

Ֆիլմոգրաֆիա
Իմ աշխարհը` ինձ (1995), Սալվադոր (1995), Փոքրիկ նավամատույցի վերջին որսորդները (2004), Աֆղանստանի նախագահական ընտրությունները Բայմանում (2004), Աֆղանական ժամակագրություն (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation